Երթևեկության կազմակերպման փոփոխություն Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում
Ծանուցում Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխության մասին: Դեկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի որոշ արգելող նշանների գործողությունը:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 5 դեկտեմբեր 2025
- Վայր
- Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկ
- Առարկա
- Երթևեկության կազմակերպման փոփոխություն Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում
Ամբողջական տեքստը
Հարգելի՛ քաղաքացիներ, ս.թ. դեկտեմբերի 5-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակը, ժամանակավորապես կփակվեն ծածկոցներով: