Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ռուսթավելու փողոցում

Ռուսթավելու փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի 2026 թվականի մարտի 27-ից՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Մասնավորապես, Ռուսթավելու փողոցում Ռուսթավելու – Ֆրիկի փողոցների խաչմերուկից դեպի Կոնդի փողոց 1/3 հասցեի ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Միջոցառումը

Ամսաթիվ
27 մարտ 2026
Վայր
Ռուսթավելու փողոցում՝ Ռուսթավելու – Ֆրիկի փողոցների խաչմերուկից դեպի Կոնդի փողոց 1/3 հասցեի ուղղությամբ
Առարկա
երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ռուսթավելու փողոցում

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ռուսթավելու փողոցում: Մասնավորապես ` Ռուսթավելու փողոցում `Ռուսթավելու – Ֆրիկի փողոցների խաչմերուկից դեպի Կոնդի փողոց 1/3 հասցեի ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի.