Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Հայտարարություն

Հաշվի առնելով 2026 թվականի մայիսի 4-ին և 5-ին Երևանում նախատեսված միջոցառումները և երթևեկությունը բեռնաթափելու անհրաժեշտությունը՝ մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարան հասցեագրվող դիմումներն ու գրությունները կընդունվեն միայն առցանց։ Քաղաքացիների սպասարկման բաժնում ընդունելություն չի իրականացվի Արգիշտի 1 և Բուզանդի 1/3 հասցեներում։ Վարչական շրջանների բաժինները կաշխատեն բնականոն ռեժիմով։

Մատակարարման անջատում

Միջոցառումը

Ամսաթիվ
5 մայիս 2026
Վայր
Երևանի քաղաքապետարան
Առարկա
մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարան հասցեագրվող դիմումներն ու գրությունները կընդունվեն միայն առցանց և քաղաքացիների սպասարկման բաժնում ընդունելություն և սպասարկում չի իրականացվի
Ինչպես մասնակցել
միայն առցանց

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, հաշվի առնելով 2026 թվականի մայիսի 4-ին և 5-ին Հայաստանի Հանրապետությունում նախանշված մեծածավալ միջոցառումները (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, «Երևանյան երկխոսություն») և այդ միջոցառումներին օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը, նաև Երևանում երթևեկությունը բեռնաթափելու անհրաժեշտությունը, մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարան հասցեագրվող դիմումներն ու գրությունները կընդունվեն միայն առցանց և քաղաքացիների սպասարկման բաժնում ընդունելություն և սպասարկում չի իրականացվի: Նշվածը վերաբերում է միայն քաղաքապետարանի Արգիշտի 1 և Բուզանդի 1/3 հասցեներին, իսկ վարչական շրջանների՝ քաղաքացիներին սպասարկող բաժինները կաշխատեն բնականոն հունով.