Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Երևանի քաղաքապետարանի ծանուցում՝ երթևեկության սահմանափակման մասին

Մայիսի 1-ին՝ Աշխատավորի օրվան նվիրված տոնական միջոցառումների (շքերթ և համերգ) անցկացման կապակցությամբ, 30.04.2026թ. կեսգիշերից կփակվեն Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները՝ երթևեկության և կայանման համար։ Միջոցառումների ընթացքում նախատեսվում են օդապարիկների, ուղղաթիռների թռիչքներ և ցերեկային հրավառություն։

Երթևեկության սահմանափակում

Միջոցառումը

Ամսաթիվ
1 մայիս 2026, 13:00
Վայր
Հանրապետության հրապարակ
Առարկա
տոնական շքերթ և համերգ՝ նվիրված Աշխատավորի օրվան

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, մայիսի 1-ին Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փող.–Մաշտոցի պող. խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապետության հրապարակում նախատեսվում է տոնական շքերթ և համերգ՝ նվիրված Աշխատավորի օրվան: Մայիսի 1-ին՝ ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում մեկնարկելու է շքերթ, իսկ ժ. 14:00-ից Հանարապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում նախատեսվում է օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն, ուղղաթիռների թռիչք: Հաշվի առնելով միջոցառումն անվտանգ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը՝ 30.04.2026թ. կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար: