Հրազդանի կիրճում շաբաթօրյակ-ծառատունկի անցկացման և երթևեկության սահմանափակումների մասին
2026 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 10:00-ին, Հրազդանի կիրճում կազմակերպվելու է շաբաթօրյակ-ծառատունկ՝ նվիրված Երկրի օրվան: Միջոցառման անվտանգ անցկացումն ապահովելու համար, ժամը 9:00-ից մինչև 14:00-ն, կփակվեն Հրազդանի կիրճի մատակարարող մի քանի փողոցներ: Միջոցառմանը ակնկալվում է շուրջ 350 մասնակից:
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 18 ապրիլ 2026, 09:00 – 14:00
- Վայր
- Հրազդանի կիրճ
- Առարկա
- շաբաթօրյակ-ծառատունկ՝ նվիրված Երկրի օրվան
Ամբողջական տեքստը
Հարգելի քաղաքացիներ, հայտնում եմ ձեզ, որ սույն թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 10:00-ին, Հրազդանի կիրճում Երևանի քաղաքապետարանը նախատեսում է կազմակերպել շաբաթօրյակ-ծառատունկ՝ նվիրված Երկրի օրվան: Միջոցառման մասնակիցների ակնկալվող թիվը՝ շուրջ 350: Վերոնշյալ միջոցառումն անվտանգ և կազմակերպված անցկացնելու նպատակով խնդրում ենք ժամը 9:00-ից մինչև 14:00-ն փակել հետևյալ փողոցները՝ Հրազդանի կիրճի բացօթյա մարզահրապարակի հարևանությամբ («Բիձու գյոլ» կամ «Չռիկ») հատված, «Թումոյի» այգուց դեպի Հրազդանի կիրճ հատված, Դավթաշենի կամրջի և Կիևյան կամրջի միջնամասի հատված, Ձորափի փող., 35 շենքից դեպի Հրազդանի կիրճի հատված: Կից ներկայացվում է քարտեզի ՝ համապատասխան նշագրումներով.