Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Ծանուցում քամու ուժգնացման մասին

Հաղորդագրություն քաղաքացիներին՝ Երևանում ապրիլի 9-10-ը սպասվող քամու ուժգնացման վերաբերյալ։ Տրվում են խորհուրդներ, թե ինչպես վարվել փողոցում, տանը և մեքենա վարելիս՝ ուժեղ քամու պայմաններում։ Խորհուրդ է տրվում հետևել Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հաղորդագրություններին և անհրաժեշտության դեպքում զանգահարել «112»։

Մատակարարման անջատում

Միջոցառումը

Ամսաթիվ
9 ապրիլ 2026
Վայր
Երևան
Առարկա
քամու ուժգնացում

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, ըստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդման, Երևանում ապրիլի 9-10-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

ԵԹԵ ԳՏՆՎՈՒՄ ԵՔ ՓՈՂՈՑՈՒՄ.

  1. հեռու մնացեք կառուցատարրերից. մի կանգնեք գովազդային վահանակների, ցուցանակների, ճանապարհային նշանների տակ, բաց կանգառների տակ,
  2. հեռու մնացեք ծառերից, ճյուղերը կարող են կոտրվել արդեն քամու 15 մ/վ արագության դեպքում,
  3. հեռու մնացեք բոլոր տեսակի գծալարերից. եթե տեսնում եք պոկված լար, մի մոտեցեք դրան,
  4. եթե քամին զգալիորեն ուժեղանում է՝ մի մնացեք դրսում, պատսպարվեք մոտակա շինություններում (խանութ, շքամուտք, ստորգետնյա անցում): Մի թաքնվեք շենքերի անկյուններում, քանի որ այնտեղ առաջանում են քամու ուժեղ պոռտկումներ:

ԵԹԵ ԳՏՆՎՈՒՄ ԵՔ ՏԱՆԸ.

  1. փակեք պատուհանները, օդանցքները և պատշգամբի դռները,
  2. ազատեք պատշգամբը. ներս տարեք կամ ամրացրեք այն իրերը, որոնք քամին կարող է քշել-տանել (ծաղկամաններ, գույք ևն),
  3. պատրաստ եղեք էլ. հոսանքի անջատումների. ունեցեք լապտեր և լիցքավորված հեռախոս, հոսանքազրկման պարագայում խորհուրդ է տրվում չօգտվել մոմերից:

ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ.

  1. մեքենան մի կայանեք ծառերի, սյուների գովազդային վահանակների տակ, կիսակառույց շինությունների մոտ,
  2. երթևեկելիս՝ նվազեցրեք արագությունը, հնարավորինս ավելացրեք հեռավորությունը մյուս մեքենաներից. ուժեղ կողային քամին կարող է «շեղել» մեքենան ընթացքից, հատկապես՝ բաց տարածքներում:

Հետևեք Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության պաշտոնական հաղորդագրություններին։ Անհրաժեշտ օգնություն ստանալու համար զանգահարել Ներքին գործերի նախարարության Օպերատիվ կառավարման կենտրոն «112» հեռախոսահամարով: