Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Ճանապարհային երթևեկության ժամանակավոր փակման մասին

Հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամանակավորապես կփակվի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված։

Երթևեկության սահմանափակում

Միջոցառումը

Ամսաթիվ
29 հունիս 2026
Վայր
Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատված
Առարկա
ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինական աշխատանքներ

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով 2026 թվականի հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամանակավորապես փակվելու է Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը: