Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ «PREPA Run» վազքի անցկացման կապակցությամբ
Հունիսի 28-ին՝ «PREPA Run» վազքի անցկացման կապակցությամբ Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։ Խնդրում ենք նախապես պլանավորել ձեր երթուղին և օգտվել այլընտրանքային ճանապարհներից։ Նշված փողոցների փակման հետևանքով հնարավոր են նաև երթևեկության մասնակի սահմանափակումներ հարակից փողոցներում։
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 28 հունիս 2026, 06:30 – 12:00
- Առարկա
- «PREPA Run» վազքի անցկացման կապակցությամբ Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
Ամբողջական տեքստը
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ հունիսի 28-ին՝ «PREPA Run» վազքի անցկացման կապակցությամբ Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
06:30–09:00
- Հանրապետության փողոց (Արամի փողոցի խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան փողոց)
- Փավստոս Բուզանդի փողոց
07:30–10:00
- Խանջյան փողոց
- Տիգրան Մեծի պողոտա
- Երվանդ Քոչարի փողոց
07:30–10:30
- Ալեք Մանուկյան փողոց
- Ավետիք Իսահակյան փողոց
- Տերյան փողոց
- Թումանյան փողոց
- Աբովյան փողոց
08:00–12:00
- Վազգեն Սարգսյան փողոց
- Բեյրութի փողոց
- Արգիշտիի փողոց
- Մաշտոցի պողոտա
- Հակոբ Պարոնյան փողոց
- Պռոշյան փողոց
- Մարշալ Բաղրամյան պողոտա
- Մոսկովյան փողոց (մինչև Մաշտոցի պողոտա)
Խնդրում ենք նախապես պլանավորել ձեր երթուղին և օգտվել այլընտրանքային ճանապարհներից։
Ուշադրություն․ նշված փողոցների փակման հետևանքով հնարավոր են նաև երթևեկության մասնակի սահմանափակումներ հարակից փողոցներում, այդ թվում՝ Ամիրյան, Խորենացու և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։
Շնորհակալություն ըմբռնման համար։