Community Coffee Run միջոցառման մասին հայտարարություն
Community Coffee Run-ը բաց, սիրողական վազք է, որի նպատակն է խթանել առողջ ապրելակերպը, նպաստել քաղաքային համայնքի զարգացմանը, տարածել սիրողական վազքի մշակույթը և ստեղծել հարթակ քաղաքի բնակիչների ու հյուրերի շփման և նոր ծանոթությունների համար։ Միջոցառումը միավորում է սպորտը, տեղական բիզնեսներին, սուրճի մշակույթն ու քաղաքային համայնքները՝ ստեղծելով անվտանգ, հարմարավետ և հաճելի միջավայր թե՛ մասնակիցների, թե՛ հանդիսատեսի համար։ Միջոցառման ամսաթիվն է 2026թ. օգոստոսի 16-ը, վայրը՝ Շառլ Ազնավուրի հրապարակ։ Միջոցառման ձևաչափը՝ սիրողական քաղաքային 5 կմ վազք՝ հաղթողների որոշմամբ և մրցանակաբաշխությամբ։ Մասնակիցների թիվը՝ շուրջ 100 և ավել։
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 16 օգոստոս 2026, 07:30 – 11:00
- Վայր
- Շառլ Ազնավուրի հրապարակ, ք. Երևան
- Առարկա
- Community Coffee Run-ը բաց, սիրողական վազք է, որի նպատակն է խթանել առողջ ապրելակերպը, նպաստել քաղաքային համայնքի զարգացմանը, տարածել սիրողական վազքի մշակույթը և ստեղծել հարթակ քաղաքի բնակիչների ու հյուրերի շփման և նոր ծանոթությունների համար։ Միջոցառումը միավորում է սպորտը, տեղական բիզնեսներին, սուրճի մշակույթն ու քաղաքային համայնքները՝ ստեղծելով անվտանգ, հարմարավետ և հաճելի միջավայր թե՛ մասնակիցների, թե՛ հանդիսատեսի համար։
- Ինչպես մասնակցել
- Մասնակիցների գրանցման և մեկնարկային փաթեթների տրամադրման սկիզբ։ Մեկնարկային փաթեթը ներառում է՝ • մեկնարկային համար, • թևկապ, • երթուղու վերաբերյալ տեղեկատվություն, • գործընկերների նվերներ (առկայության դեպքում)։ Մասնակիցների գրանցման ավարտ։
Ամբողջական տեքստը
Միջոցառման նկարագրություն
Community Coffee Run
Անցկացման ամսաթիվ՝ 2026թ. օգոստոսի 16
Վայրը՝ Շառլ Ազնավուրի հրապարակ, ք. Երևան
Միջոցառման ձևաչափը՝ սիրողական քաղաքային 5 կմ վազք՝ հաղթողների որոշմամբ և մրցանակաբաշխությամբ։
Կազմակերպիչներ
KAP Community
Egopile Space
MIJ Coffee Shop
ARAX Lemonades
Red Bull
և այլ գործընկերներ
Միջոցառման նպատակը
Community Coffee Run-ը բաց, սիրողական վազք է, որի նպատակն է խթանել առողջ ապրելակերպը, նպաստել քաղաքային համայնքի զարգացմանը , տարածել սիրողական վազքի մշակույթը և ստեղծել հարթակ քաղաքի բնակիչների ու հյուրերի շփման և նոր ծանոթությունների համար։
Միջոցառումը միավորում է սպորտը, տեղական բիզնեսներին, սուրճի մշակույթն ու քաղաքային համայնքները՝ ստեղծելով անվտանգ, հարմարավետ և հաճելի միջավայր թե՛ մասնակիցների, թե՛ հանդիսատեսի համար։
Միջոցառման ծրագիր
07:30 — Կազմակերպիչների և գործընկերների ժամանում։
08:00 — Մեկնարկային գոտու բացում։
Կատարվում են վերջնական տեխնիկական լուծումները, ստուգվում է
ձայնային համակարգը , պատրաստվում է մասնակիցների գրանցման
գոտին, MIJ Coffee Shop-ի սուրճի, ARAX Lemonades-ի ըմպելիքների
գոտիները, ինչպես նաև վերջնական ստուգվում է երթուղին և
կամավորների տեղաբաշխումը։
08:30 — Թիմի նախապատրաստական զրույց։
Տրվում են հրահանգավորումներ կամավորներին, երթուղու
պատասխանատուներին , ոստիկանության աշխատակիցներին ,
բուժանձնակազմին , լուսանկարահանող և տեսանկարահանող թիմին ,
ինչպես նաև միջոցառման վարողին։
09:00 — Մասնակիցների գրանցման և մեկնարկային փաթեթների
տրամադրման սկիզբ։
Մեկնարկային փաթեթը ներառում է՝
• մեկնարկային համար,
• թևկապ,
• երթուղու վերաբերյալ տեղեկատվություն,
• գործընկերների նվերներ (առկայության դեպքում)։
09:30 — Գործընկերների գոտիների բացում։
Սկսում են գործել՝
MIJ Coffee Shop-ը,
ARAX Lemonades-ը,
լուսանկարման գոտին,
09:40 — Մասնակիցների գրանցման ավարտ։
09:45 — Ընդհանուր նախավարժանք՝ Eleven Fitness ֆիթնես ակումբի կողմից։
09:55 — Միջոցառման պաշտոնական բացում։
Կազմակերպիչների ողջույնի խոսք, շնորհակալություն գործընկերներին և Երևանի քաղաքապետարանին, անվտանգության կանոնների համառոտ ներկայացում։
09:58 — Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի հնչեցում։
10:00 — 5 կմ վազքի մեկնարկ։
Վազքի ընթացքում նախատեսվում է՝
• երաժշտական ուղեկցություն,
• միջոցառման վարողի խոսք,
• լուսանկարահանում և տեսանկարահանում,
• գործընկերների գոտիների աշխատանք,
• MIJ Coffee Shop-ի գոտու աշխատանք,
• ARAX Lemonades-ի գոտու աշխատանք,
• առաջին` 5կմ վազքն ավարտող մասնակիցների դիմավորում։
10:18–10:20 (մոտավոր) — Առաջին մասնակցի վազքի ավարտ։
10:30 — Մրցանակաբաշխություն։
Բացարձակ հաշվարկում առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցների պարգևատրում , նկարահանում և շնորհակալական խոսք գործընկերներին։
երաժշտական ծրագիրը (DJ)։
10:40 — Coffee Social։
Մասնակիցների ոչ պաշտոնական շփում, սուրճ՝ MIJ Coffee Shop-ից, զովացուցիչ ըմպելիքներ՝ ARAX Lemonades-ից, ֆոտոշարք, մասնակիցների հարցազրույցներ և նեթվորքինգ։
11:00 — Միջոցառման պաշտոնական փակում։
Շնորհակալական խոսք մասնակիցներին, հաջորդ Community Coffee Run-ի հայտարարություն և ընդհանուր լուսանկար։
11:15 — Տարածքի ապամոնտաժում։
⸻
Անվտանգության ապահովում
Միջոցառման ընթացքում տարածքում կգտնվեն կազմակերպիչները, կամավորները, երթուին վերահսկող ոստիկանության աշխատակիցները և բուժանձնակազմը։
Մինչ մեկնարկը բոլոր մասնակիցները կստանան անվտանգության կանոնների վերաբերյալ հրահանգավորում։ Երթուղին նախապես կստուգվի կազմակերպիչների կողմից, իսկ առանցքային հատվածներում կտեղակայվեն կամավորներ և ոստիկանության աշխատակիցներ , ովքեր կուղեկցեն մասնակիցներին և կհետևեն անվտանգ տեղաշարժին։
⸻
Նախատեսվող մասնակիցների թիվը
Վազքին նախատեսվում է շուրջ 100 և ավել մասնակից։
Լրացուցիչ տեղեկատվություն
Միջոցառումը կրում է սիրողական և ոչ առևտրային բնույթ և նպատակ ունի նպաստել սպորտային մշակույթի զարգացմանը, առողջ և ակտիվ ապրելակերպի տարածմանը , ինչպես նաև քաղաքային համայնքի համախմբմանը։
Վազքի ավարտից հետո մասնակիցների և հյուրերի համար կգործի հանգստի և շփման բաց գոտի, որտեղ նրանք կկարողանան վայելել սուրճ, զովացուցիչ ըմպելիքներ և շարունակել շփումը ոչ պաշտոնական միջավայրում։
Երթուղու նկարագրություն
Միջոցառման մեկնարկն ու ավարտը լինելու են Շառլ Ազնավուրի հրապարակում։
Մեկնարկից հետո մասնակիցները կշարժվեն քաղաքի կենտրոնական փողոցներով դեպի Մեսրոպ Մաշտոցի պողոտա , այնուհետև երթուղին կանցնի Իտալիայի փողոցով՝ հասնելով Հրազդան գետի ափամերձ հատված։
Ափամերձ հատվածում մասնակիցները կկատարեն շրջադարձ և կվերադառնան քաղաքի կենտրոնական մաս։ Այնուհետև երթուղին կանցնի «Զորավար Անդրանիկ » մետրոյի կայարանին հարակից թաղամասով , որից հետո մասնակիցները կրկին դուրս կգան Իտալիայի փողոց և կշարունակեն շարժվել դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ , որտեղ էլ կավարտվի վազքը։