Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Հայց ներկայացնելու մասին՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում փառատոն անցկացնելու վերաբերյալ

«Մրրո հայ ազգային արվեստի կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը, որը նվիրված է Գագիկ Գինոսյանի 60-ամյակին։ Փառատոնը տեղի կունենա Գաֆէսճեան քանդակների պարտեզում 2026 թվականի օգոստոսի 22-ին, ժամը 18:00-ից մինչև 23:00-ը։ Մասնակցությունն անվճար է։ Փառատոնի նպատակն է պահպանել, տարածել և հանրահռչակել ավանդական երգն ու պարը։

Քաղաքային միջոցառում

Միջոցառումը

Ամսաթիվ
22 օգոստոս 2026, 18:00 – 23:00
Վայր
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Առարկա
«Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը . նվիրված Գագիկ Գինոսյանի 60-ամյակին
Ինչպես մասնակցել
անվճար է, տոմսերի վաճառք չի նախատեսվում

Ամբողջական տեքստը

ՀՀ Երևան քաղաքի քաղաքապետ
Պարոն Տիգրան Ավինյանին

Հարգելի´ պարոն Ավինյան,
«Մրրո հայ ազգային արվեստի կենտրոն» ՀԿ-ն այս տարի ևս կիրականացնի «Գութան» Հայաստանի ավանդական երգի–պարի ամենամյա փառատոնը . նվիրված Գագիկ Գինոսյանի 60-ամյակին:
Փառատոնն այս տարի ևս նախատեսվում է, ինչպես նախորդ տարիներին , անցկացնել Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ ս.թ. օգոստոսի 22-ին, բացօթյա ձևաչափով։
Մասնակցությունն անվճար է, տոմսերի վաճառք չի նախատեսվում:
Փառատոնի նպատակն է պահպանել , տարածել, հանրահռչակել ավանդական երգն ու պարը, այն ճանաչելի դարձնել նաև Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին՝ այդ օրը մայրաքաղաք Երևանը վերածելով ազգագրական երգ ու պարի տոնի:
Հարգելի´ պարոն Ավինյան,
Խնդրում ենք Ձեր թույլտվությունը, որպեսզի այն այս տարի ևս տեղի ունենա Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ օգոստոսի 22-ին, ժամը 18:00-23:00:
Կից Ձեզ ենք ներկայացնում Գաֆէսճեան քանդակների պարտեզի կողմից տրամադրված թույլտվությունը, ինչպես նաև նախատեսվող բեմի լուսանկարը։ Վերջինս արտացոլում է փառատոնի համար նախատեսվող բեմի տեսքը, որը համապատասխանում է նախորդ տարի օգտագործված բեմին և նախատեսվում է վերարտադրել առանց փոփոխությունների։
«Մրրո հայ ազգային արվեստի կենտրոն» ՀԿ նախագահ,
ՀՀ վաստակավոր արտիստ ՝ Արսեն Գրիգորյան