Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Երթևեկության կազմակերպման փոփոխությունների մասին

2026 թվականի հուլիսի 4-ին կանցկացվի վազք, որը կմեկնարկի Հանրապետության հրապարակից և կավարտվի նույն վայրում։ Վազքի ընթացքում կկատարվեն երթևեկության սահմանափակումներ՝ հուլիսի 4-ին 20:00-ից կփակվի Վազգեն Սարգսյան փողոցի «Մարիոթ» հյուրանոցի հատվածը, իսկ 21:15-ից կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակի, Վազգեն Սարգսյան փողոցի, մասնակիորեն Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցների որոշ հատվածներում։ Վազքը կմեկնարկի ժ. 21:30-ին և կավարտվի 23:00-ին։

Երթևեկության սահմանափակում

Միջոցառումը

Ամսաթիվ
4 հուլիս 2026, 21:30 – 23:00
Վայր
Հանրապետության հրապարակ
Առարկա
Վազքի անցկացում և երթևեկության սահմանափակումներ

Ամբողջական տեքստը

Հուլիսի 4-ին վազքը մեկնարկում է Հանրապետության հրապարակից, Վազգեն Սարգսյանի փողոց, Շահումյանի անվան հրապարակ, կրկին մուտք Վազգեն Սարգսյանի փողոց, Հանրապետության հրապարակ, այնուհետև՝ Նալբանդյան փողոց, Թումանյան փողոց, Աբովյան փողոց և ավարտը՝ Հանրապետության հրապարակ։

Հուլիսի 4-ին՝ 20։00-ից խնդրում ենք փակել Վազգեն Սարգսյանի փողոցի «Մարիոթ» հյուրանոցի հատվածը, որտեղ կմեկնարկի կամարի տեղադրումը։

Հուլիսի 4-ին՝ 21։15-ից դադարեցվում է երթևեկությունն ամբողջությամբ Հանրապետության հրապարակում, Վազգեն Սարգսյան փողոցում, մասնակիորեն՝ Նալբանդյան փողոցում մինչև Թումանյան փողոցի խաչմերուկ, Թումանյան փողոցում մինչև Աբովյան փողոցի խաչմերուկ և Աբովյան փողոցում: մինչև Հանրապետության հրապարակ հատվածները։

Վազքը կմեկնարկի ժ. 21:30-ին և կավարտվի 23:00-ին: