Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակման մասին

2026 թվականի հուլիսի 12-ին «Վարդավառ 2026» տոնակատարության անցկացման կապակցությամբ կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում, ինչպես նաև Շահումյանի արձանի մոտ գտնվող մանկական գոտուն հարող փողոցում։ Սահմանափակումները կգործեն հուլիսի 12-ին՝ ժամը 07:00-ից 24:00-ն, իսկ Շահումյանի արձանի մոտ՝ հուլիսի 11-ի 18:00-ից մինչև հուլիսի 12-ի 24:00-ն։

Երթևեկության սահմանափակում

Միջոցառումը

Ամսաթիվ
12 հուլիս 2026, 07:00 – 24:00
Վայր
Հանրապետության հրապարակ
Առարկա
«Վարդավառ 2026» տոնակատարություն

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, 2026թ․-ի հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ՝ ս․թ․ հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ, ինչպես նաև Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոց (Շահումյանի արձանի և Շահումյանի հրապարակի միջնամաս)՝ ս․թ․ հուլիսի 11-ին՝ ժամը 18։00-ից հուլիսի 12-ը՝ ժամը 24։00-ն ներառյալ: