Վթարային ջրանջատում՝ օգոստոսի 4-ին և 5-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 5-ը՝ ժամը 10:00-ն կդադարեցվի ջրամատակարարումը մի շարք տարածքներում։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 4 օգոստոս 2026, 10:00 – 10:00 հաջորդ օրը
- Վայր
- Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4 զանգվածների, Եղվարդի խճուղու Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Դավթաշեն 1-10, Հ.Մելքումով, Ա.Միկոյան, Փիրումյաններ փողոցների, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Ալիխանյան Եղբայրներ փողոցի, Հալաբյան 22-38 համարների՝ իրենց կոտորակներով, Մարգարյան 7 համարի
- Առարկա
- վթարի վերացման աշխատանքներ
Ամբողջական տեքստը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 5-ը՝ ժամը 10:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4 զանգվածների, Եղվարդի խճուղու Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Դավթաշեն 1-10, Հ.Մելքումով, Ա.Միկոյան, Փիրումյաններ փողոցների, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Ալիխանյան Եղբայրներ փողոցի, Հալաբյան 22-38 համարների՝ իրենց կոտորակներով, Մարգարյան 7 համարի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: