Սույն որոշմամբ «Ամուրա» ՍՊԸ-ն ներառվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։ Որոշումը հիմնված է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի և նույն հոդվածի 2-րդ մասի պահանջների վրա։ Պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը, եթե վաճառողը էականորեն խախտել է այն, մասնավորապես՝ ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 5 օրից ավել։