Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Էրնստ էնդ Յանգ» ՓԲ ընկերության Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի նախնական գնահատման հայտի և փորձաքննության նախնական փուլի վերաբերյալ հանրային քննարկումների մասին։ Քննարկումները տեղի կունենան 2016 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի 7-րդ հարկի նիստերի դահլիճում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում և Կոմիտասի 29 հասցեում։