Երևանի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր ՊՈԱԿ-ը մրցույթ է հայտարարում «Պատմություն», «Կենսաբանություն», «Հայոց լեզու և գրականություն» և «Ֆիզկուլտուրա» առարկաների ուսուցիչների թափուր տեղերի համար։ Մրցույթը կանցկացվի երկու փուլով՝ գրավոր և հարցազրույցի միջոցով։ Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 1-ից 14-ը, իսկ մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին։
Երևանի մետրոպոլիտենը հայտարարում է թափուր աշխատատեղերի մասին։ Աշխատանքի են հրավիրվում վերամբարձ վերանորոգման արտադրամասի շարժակազմը վերանորոգող փականագործ, կոմպլեքսային վերանորոգման արտադրամասի վագոն լվացող օպերատոր և լաբորատորիայի էլեկտրամեխանիկ։ Հայտարարության մեջ մանրամասն ներկայացված են յուրաքանչյուր թափուր աշխատատեղի պարտականություններն ու պահանջները։
«Երևանի Հրանտ Դինքի անվան հ. 44 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար։ Մրցույթին մասնակցելու պայմաններն են՝ ՀՀ քաղաքացիությունը և ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը։ Հավակնորդը պետք է ներկայացնի դիմում, անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը, զարգացման ծրագիրը և ինքնակենսագրությունը։ Փաստաթղթերն ընդունվում են 2022թ. հունիսի 27-ից մինչև սեպտեմբերի 8-ը, ժամը 10:00-ից 15:00-ը։ Մրցույթը տեղի կունենա 2022թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, դպրոցում։
Այլ
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.50 երթուղու սպասարկման իրավունքի ժամանակավոր հատկացման մրցույթ: Մրցույթը տեղի կունենա 04.05.2022թ. ժամը 10:00-ին Լենինգրադյան 16 հասցեում: Հայտերն ընդունվում են մինչև 02.05.2022թ. ժամը 18:00-ն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունում (Բուզանդի 1/3): Փաթեթները կբացվեն 03.05.2022թ. ժամը 16:00-ին նույն հասցեում:
Այլ
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.հ.7,23,41,74 երթուղիների սպասարկման իրավունքի ժամանակավոր հատկացման մրցույթ: Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 27-ին: Մանրամասները ներկայացված են աղյուսակում:
Այլ
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.հ.7,23,41,74 երթուղիների սպասարկման իրավունքի ժամանակավոր հատկացման մրցույթ: Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 27-ին: Մանրամասները ներկայացված են աղյուսակում:
Այլ
Հայտարարություններ·
Հայտարարվում է մրցույթ «Երևանի Արտեմ Միկոյանի անվան հ.166 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Աշխարհագրություն» և «Ռուսաց լեզու» առարկաների ուսուցիչների թափուր տեղերի համար։ Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Փաստաթղթերն ընդունվում են ապրիլի 18-29-ը, ժամը 10:00-15:00։ Մրցույթը տեղի կունենա մայիսի 3-ին՝ ժամը 13:30-ին, Երևանի Արտեմ Միկոյանի անվան հ.166 հիմնական դպրոցում։
Այլ
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ՝ Երևանի ներհամայնքային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման իրավունքի ժամանակավոր հատկացման համար։ Մրցույթը վերաբերում է 15, 16, 17, 30 համարի ավտոբուսային և 48, 62 համարի միկրոավտոբուսային երթուղիներին։ Մրցույթի անցկացման ամսաթիվը 2022 թվականի մարտի 25-ն է։
Այլ
Հայտարարություններ·
Հիմք ընդունելով համապատասխան որոշումները՝ խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկացողները կարող են հայտ ներկայացնել Երևանի քաղաքապետարան մինչև 2022 թվականի մարտի 14-ը։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն 011-514-228, 011-514-153 հեռախոսահամարներով։
Այլ
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.հ.28, 35 երթուղիների սպասարկման իրավունքի ժամանակավոր հատկացման մրցույթ: Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 16-ին, ժամը 10:00-ին, Լենինգրադյան 16 հասցեում: Հայտերն ընդունվում են մինչև 2022 թվականի փետրվարի 14-ը, ժամը 18:00-ն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունում (Բուզանդի 1/3): Փաթեթները կբացվեն 2022 թվականի փետրվարի 15-ին, ժամը 16:00-ին, նույն հասցեում: Մրցույթն անցկացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հ.1994-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն: