Արտիստ Լիլիանա Ապրոյանը դիմում է Երևանի քաղաքապետարան՝ Երևանում երաժշտական հոլովակ նկարահանելու թույլտվություն ստանալու համար։ Նկարահանումը նախատեսվում է շարժվող պիկապ մեքենայով, որի վրա տեղադրված կլինի DJ վահանակ։ Նկարահանման ցանկալի երթուղին է Փուշկինի փողոց – Աբովյան փողոց – Հանրապետության հրապարակ, ժամը 20:00-ից հետո։
Այլ
Իրազեկումներ·
Հարգելի քաղաքացիներ, Երևանում ձմռան ամիսներին օդերևութաբանական անբարենպաստ պայմանների պատճառով դիտվում է օդում փոշու պարունակության աճ։ Ջեռուցման նպատակով վառելիքի այրումը, հատկապես մասնավոր տներում, որտեղ այրում են նաև վառելափայտ և թափոններ, մեծացնում է օդի աղտոտվածության մակարդակը։ Քաղաքապետարանը քննարկում է լրացուցիչ կանխարգելող միջոցառումներ ձեռնարկելու հնարավորությունը՝ աղտոտվածության մակարդակը նվազեցնելու նպատակով։