Հայտարարություն «Սոցիալական աջակցության խորհուրդների» կազմում ընդգրկվելու վերաբերյալ
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարի 18.09.2006թ. հ.153-Ն հրամանով հաստատված «Սոցիալական աջակցության խորհուրդների» օրինակելի կանոնադրության՝ Երևան քաղաքում գործող ոչ առևտրային այն կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեն ընդգրկվելու Երևանի ՍԾՏԲ-ներին կից հասարակական հիմունքներով գործող «Սոցիալական աջակցության խորհուրդների» կազմերում, կարող են հայտ ներկայացնել մինչև հունիսի 18-ը։