Երևանի քաղաքապետարանը սկսել է 2017 թվականի համար լրագրողների հավատարմագրումը՝ համաձայն ՀՀ օրենքի և կառավարության որոշման։ Հավատարմագրման համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում՝ նշելով լրատվական կազմակերպության կամ ֆիզիկական անձի տվյալները, լրագրողի անուն-ազգանունը, լրատվամիջոցի անվանումը, կոնտակտային տվյալները և լուսանկար։ Օտարերկրյա լրագրողների համար պահանջվում է ՀՀ ԱԳՆ կողմից տրված վկայականի պատճենը, բացառությամբ այն դեպքերի, երբ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը գործում է ՀՀ տարածքում։ Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող են հավատարմագրվել մինչև 2 լրագրող և 2 լուսանկարիչ/օպերատոր։ Դեկտեմբերի 30-ից հետո ներկայացված դիմումները չեն ընդունվի։