Հարգելի քաղաքացիներ, Երևանում ձմռան ամիսներին օդերևութաբանական անբարենպաստ պայմանների պատճառով դիտվում է օդում փոշու պարունակության աճ։ Ջեռուցման նպատակով վառելիքի այրումը, հատկապես մասնավոր տներում, որտեղ այրում են նաև վառելափայտ և թափոններ, մեծացնում է օդի աղտոտվածության մակարդակը։ Քաղաքապետարանը քննարկում է լրացուցիչ կանխարգելող միջոցառումներ ձեռնարկելու հնարավորությունը՝ աղտոտվածության մակարդակը նվազեցնելու նպատակով։
Այլ
Հայտարարություններ·
«Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲ ընկերությունը հրավիրում է աշխատանքի բժիշկների՝ մանկաբարձ-գինեկոլոգի, սեքսոպաթոլոգի, ներզատաբանի, անդրոլոգի, ուրոլոգի մասնագիտություններով, ովքեր պետք է ֆրանսերենի իմացությամբ վերապատրաստվեն Նիս քաղաքում։ Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական տվյալները նշված էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել նշված հեռախոսահամարով։