Հայտարարություն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային բաժինը հրավիրում է համագործակցության՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական ոլորտում գործող պետական և համայնքային կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց՝ միանալու սոցիալական համագործակցության համաձայնագրին։ Համաձայնագրին միանալու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան գրություններ կամ դիմումներ։ Շենգավիթի ՍԱՏԲ-ն ստացված գրությունները կփոխանցի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և Երևանի քաղաքապետարան։ Մանրամասն տեղեկություններ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց ներկայացման պահանջների վերաբերյալ տրվում են հայտարարության մեջ։ Տարածքային մարմինը համաձայնագրին միանալու ցանկություն հայտնած կողմերին կտրամադրի համաձայնագրի մեկ օրինակ՝ վավերացված։ Համաձայնագրին միանալու օր է համարվում գրությունը ներկայացնելու օրը։ Յուրաքանչյուր կողմ կարող է մասնակցությունը հետ կանչել՝ ներկայացնելով համապատասխան գրություն։