Երևանի քաղաքապետարանը շարունակում է լրագրողների հավատարմագրումը՝ Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի ավագանու գործունեությունը լուսաբանելու համար։ Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում՝ նշելով լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի տվյալները, ինչպես նաև կցել լուսանկար։ Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով։