«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը սկսել է Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի ավագանու 2015թ. գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրումը։ Հավատարմագրման համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում՝ նշելով իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի տվյալները, լրագրողի տվյալները, լրատվամիջոցի անվանումը, էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները և մեկ լուսանկար։ Օտարերկրյա լրատվական միջոցների լրագրողների համար պահանջվում է նաև ՀՀ ԱԳՆ կողմից տրված վկայականի լուսապատճեն։ Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ դիմումները պետք է ներկայացվեն մինչև դեկտեմբերի 30-ը։