Երևանի քաղաքապետարանը և Ասիական զարգացման բանկը հրավիրում են հանրային խորհրդատվության՝ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի, տրանշ 1-ի շրջանակներում իրականացվելիք հողի օտարման և տարաբնակեցման թեմայով։ Խորհրդատվության ընթացքում կներկայացվեն հողի օտարման և տարաբնակեցման գործընթացը, փոխհատուցման և վերականգնման իրավունքները։ Մասնակիցները հնարավորություն կունենան քննարկելու իրենց հուզող հարցերը։
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է հետաքրքրվածության արտահայտման հայտերի ընդունելություն՝ Քաղաքային Կայուն Զարգացման Ներդրումային Ծրագրի շրջանակներում խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար։ Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել քաղաքապետարանի ներուժը և աջակցել ծրագրի կառավարմանը։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2011 թվականի սեպտեմբերի 19-ն է։
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է անվանակարգային մրցույթ՝ ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձին ընդառաջ։ Մրցույթի նպատակն է գնահատել և խրախուսել այն կազմակերպություններին, կառույցներին ու հաստատություններին, որոնք բարեկարգել և կանաչապատել են իրենց հարակից տարածքները։ Մրցույթը կանցկացվի երկու փուլով՝ տարածքային և քաղաքային։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է շահագրգիռ ընկերություններին, ֆինանսական հաստատություններին և կազմակերպություններին՝ համատեղ մասնակցելու քաղաքի բարեկարգման, հարմարավետ քաղաքային միջավայրի ստեղծման և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախագծերի իրականացմանը։ Քաղաքապետարանն առաջարկում է դիտարկել ընկերությունների և գործարար-հաստատությունների գովազդային և PR-բյուջեի հնարավորությունը՝ նշված ուղղություններով։ Որպես փոխհատուցում՝ քաղաքապետարանը պատրաստ է տրամադրել արտաքին գովազդ տեղադրելու համարժեք պայմաններ։