Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ 2015 թվականի նոյեմբերի 14-ին, ժամը 20:00-ից, մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Համաքաղաքացիներին հրավիրում են հարգանքի տուրք մատուցելու Ֆրանսիայի անմեղ զոհերի հիշատակին:
Հոկտեմբերի 4-ին Երևանի քաղաքապետարանը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի, «Օրանժ Ֆիթնես»-ի, «Կոնվերս Բանկ»-ի և Ավստրիական ավիաուղիների հետ համատեղ, կանցկացնի «Երևանի կիսամարաթոն» վազքի մրցույթը։ Միջոցառումը նպատակ ունի խթանել առողջ ապրելակերպը, նպաստել մարզական տուրիզմի զարգացմանը և Երևանը գրավիչ դարձնել սփյուռքահայ մարզիկների համար։ Մրցույթը կմեկնարկի ժամը 09:00-ին Հանրապետության հրապարակից և կշարունակվի մինչև 13:30-ը՝ ընդգրկելով 21,1 կմ վազքատարածություն։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել www.armeniamarathon.org կայքում։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի հիմնադրման օրվան նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով մեկնել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաք։ Այցի շրջանակում նախատեսվում է նաև քաղաքապետի մասնակցությունը «Բազմակողմության ներդաշնակություն. Քաղաքային արդյունավետ կառավարման դերը ժամանակակից աշխարհում» խորագրով միջազգային համաժողովին։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Ապրիլի 20-ին, ժամը 16:00-ին, Երևանի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի այգում տեղի կունենա «Մշակութային եղեռն - խաչքարերի խուրհուրդը» բացօթյա ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն կորուսյալ, ոչնչացված 12 խաչքարերի կրկնօրինակները, որոնք վերարտադրել է ժամանակակից խաչքարագործ Արտակ Համբարձումյանը։ Ներկայացված կլինեն նաև Հայոց վանքերի ու բերդերի նախկին և ներկա տեսքերի մի քանի պատառիկներ՝ խոսուն լուսանկարներով։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
2015 թվականի ապրիլի 23-ին և 24-ին Երևանում և Սուրբ Էջմիածնում տեղի կունենան մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Միջոցառումներին մասնակցելու համար կկազմակերպվեն անվճար ավտոբուսներ, կսահմանափակվի երթևեկությունը որոշ փողոցներում և կանցկացվեն անվտանգության միջոցառումներ: Մասնավորապես, ապրիլի 23-ին տեղի կունենա սրբադասման արարողություն և «SOAD» ռոք խմբի համերգ, իսկ ապրիլի 24-ին՝ հուշահամալիրում արարողակարգային միջոցառումներ, Համաշխարհային 24/04 նվագախմբի համերգ և ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ: