Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը Հանրապետության հրապարակում կանցկացնի տոնական համերգային ծրագրեր։ Դեկտեմբերի 31-ին կկայանան մանկական համույթների, պարային խմբերի, հեքիաթների հերոսների մասնակցությամբ համերգներ, իսկ երեկոյան՝ էստրադային երգիչների ելույթներ՝ ավարտվելով շքեղ հրավառությամբ։ Հունվարի 1-6-ը կանցկացվեն ցերեկային միջոցառումներ հեքիաթների հերոսների մասնակցությամբ, իսկ երեկոյան՝ DJ-ների կողմից կազմակերպված դիսկոտեկներ։ Դեկտեմբերի 6-ից Ազատության հրապարակում մեկնարկել են տոնական միջոցառումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 6-ը։ Կարապի լճում կանցկացվեն գեղասահքի և հոկեյի տոնական ծրագրեր։
<<Էրեբունի-Երևան>> տոնակատարության շրջանակներում Երևանի քաղաքապետարանը հայտարարում է <<Իմ Երևանը>> խորագրով լուսանկարների մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան երեխաները: Մրցույթին մասնակցել ցանկացողները լուսանկարները կարող են ներկայացնել օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 25-ը: Մրցանակներ են սահմանված հաղթողների համար:
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը շնորհավորում է մայրաքաղաքի բոլոր շրջանավարտներին վերջին զանգի կապակցությամբ և հրավիրում է բոլորին Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու տոնական համերգի, որը տեղի կունենա մայիսի 21-ին, ժամը 16:00-ին։ Համերգը կշարունակվի մինչև ուշ երեկո՝ ներառելով հայկական էստրադայի երգիչների ելույթներ, պարային համույթներ, անակնկալներ շրջանավարտների համար, 300 րոպե անընդմեջ երաժշտություն և կավարտվի հրավառությամբ։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը մայիսի 9-ին, ժամը 15:00-ից 18:00-ն կանցկացնի "Հաղթական հնչյուններ" փառատոնը։ Միջոցառումը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին։ Փառատոնը տեղի կունենա մայրաքաղաքի հինգ հատվածում՝ Հյուսիսային պողոտայում, "Կասկադ" համալիրում, Ազնավուրի հրապարակում, Մաշտոցի պողոտայի և Բուզանդի փողոցի խաչմերուկում, ինչպես նաև Կամերային երաժշտության տանը հարակից տարածքում։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
2010 թվականի հունվարի 29-ին Մոսկվայի քաղաքապետ Յու. Լուժկովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այց կկատարի Երևան։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Երևանի քաղաքապետարանում, համաձայնագրի ստորագրում, նվերների փոխանակում և հանդիպում լրագրողների հետ։ Նախատեսված է նաև այցելություն Նորագյուղ թաղամաս և Մոսկվայի տուն։