Հարգելի համաքաղաքացիներ, ապրիլի 7-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 8-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը տրանսպորտային երթևեկի համար կրկին ամբողջությամբ փակ է լինելու: Վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհներից:Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:
Ապրիլի 6-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 7-ի լուսաբաց, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ տանող ճանապարհահատվածը ամբողջությամբ փակ կլինի տրանսպորտային երթևեկության համար՝ ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված։ Քաղաքացիներին առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհներից։
Մարտի 25-ին, ժամը 9:00-ից մինչև 11:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից Մ. Խորենացու փողոցն ընկած հատվածում՝ վթարային հենասյան ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մարտի 13-ից մինչև զբոսաշրջության ակտիվ սեզոնի ավարտը, Թամանյան փողոցի՝ Իսահակյան փողոցից Կասկադ համալիր ընկած ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային երթևեկությունը։ Սահմանափակումը կիրականացվի արգելափակոցի և երթևեկության կազմակերպման ու վերահսկման համապատասխան տեխնիկական միջոցների գործարկմամբ։