Հունիսի 4-ին Ֆրանսիայի հրապարակում տեղադրված հեռուստաէկրանով ցուցադրվելու է Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականների միջև կայանալիք հանդիպումը։ Խաղը դիտելու և հանդիսատեսների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամը 19:30-ից մինչև 22:00-ն կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մաշտոցի պողոտայի և Սայաթ-Նովայի պողոտայի որոշ հատվածներում։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
2010 թվականի դեկտեմբերի 31-ին մինչև 2011 թվականի հունվարի 1-ը Երևանի մետրոպոլիտենը և ներքաղաքային ուղևորատար տրանսպորտը կգործեն մինչև ժամը 01:00-ը։ Հունվարի 1-ից 9-ը տրանսպորտը կաշխատի մինչև ժամը 24:00-ը։ Հունվարի 10-ից տրանսպորտը կվերադառնա սովորական գրաֆիկին։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հունիսի 22-ից կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ծիծեռնակաբերդի խճուղում՝ վերակառուցման աշխատանքներով պայմանավորված։ Կսահմանվեն ժամանակավոր ուղեգծեր որոշ ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների համար։ Մինչև շինարարական աշխատանքների ավարտը, երթուղիները կշահագործվեն Մաշտոցի պողոտայից դեպի Ծովակալ Իսակովի պողոտա՝ նշված փողոցներով և կամրջով։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ 2009թ. օգոստոսի 16-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, ընթացող շինարարական աշխատանքներով պայմանավորված` կդադարեցվի երթևեկությունը Այգեստան և Սարի թաղ փողոցների` Արմենակյան փողոցից մինչև Գլինկայի փողոց ճանապարհահատվածը: Պատճառած ժամանակավոր անհանգստության համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: