2021 թվականի ապրիլի 1-ից 10 օրով կդադարեցվի երթևեկությունը Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի և Ա․Բաբաջանյան փողոցի հատման վայրում՝ շինարարական աշխատանքներով պայմանավորված։ Վարորդներին առաջարկվում է օգտագործել Զ․ Անդրանիկի փողոցը, Իսակովի պողոտա-Սեբաստիայի փողոց-Րաֆֆու փողոց ուղղությունը։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ 2021 թվականի մարտի 26-ից մինչև հուլիսի 30-ը, շինարարական աշխատանքներով պայմանավորված, փոփոխություններ կկատարվեն երթևեկության կազմակերպման մեջ։ Մասնավորապես, կփակվեն Իսակովի պողոտա - Մ5 ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց իջատեղը և Ա. Բաբաջանյան փողոց - Իսակովի պողոտա ուղղությունը (ուղեանցի տակով)։ Վարորդներին առաջարկվում է օգտվել Ա. Բաբաջանյան - Մ5 ուղղությունից դեպի Իսակովի պողոտա հետադարձից։