«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու, տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 10-ին և 11-ին ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի որոշ հատվածներում: Հոկտեմբերի 10-ին և 11-ին կլինեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ Երևանի որոշ փողոցներում և հրապարակներում՝ տարբեր ժամերին: Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցվում է քաղաքացիների ներողամտությունը:
Սեպտեմբերի 26-ին և 27-ին՝ առավոտյան 06:00-ից մինչև 12:00-ի ժամային միջակայքում, Մյասնիկյան պողոտայի մի հատվածը փակ կլինի ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված։ Որպես այլընտրանք առաջարկվում է օգտագործել Ռուբինյանց փողոցը։ Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը երթևեկության ժամանակավոր դժվարությունների համար։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Սեպտեմբերի 20-ին և 21-ին՝ առավոտյան 06:00-ից մինչև 12:00-ի ժամային միջակայքում, Մյասնիկյան պողոտայի մի հատվածը փակ կլինի ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված։ Որպես այլընտրանք առաջարկվում է օգտագործել Ռուբինյանց փողոցը։ Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը երթևեկության ժամանակավոր դժվարությունների համար։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Օգոստոսի 29-ին և 30-ին, ժամը 06:00-ից 09:00-ն, Մյասնիկյան պողոտայի մի հատվածը փակ կլինի ճանապարհաշինական աշխատանքների պատճառով։ Որպես այլընտրանք առաջարկվում է օգտագործել Ռուբինյանց փողոցը։ Քաղաքապետարանը հայցում է ներողամտություն ժամանակավոր դժվարությունների համար։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Մայիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ուշ գիշեր, Ուրուգվայի հրապարակից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհահատվածը ամբողջությամբ փակ կլինի ավտոտրանսպորտային միջոցների համար՝ անձրևատար համակարգի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված։ Հայցվում է ներողամտություն պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ կփակվի Արտաշատի խճուղին՝ Նորագավիթ 1-ին փողոցից մինչև երկաթուղային գծանցային հատված: Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է Նորագավիթի 1-ին փողոցը: Մանրամասն նշված են այլընտրանքային երթևեկության ուղիները բեռնատարների և այլ տրանսպորտային միջոցների համար: