Մրցույթը, որը պետք է տեղի ունենար հուլիսի 6-ին, տեղափոխվել է հուլիսի 10-ին՝ կապված հանգստյան օրերի հետ։ Հուլիսի 10-ին կայանալիք մրցույթի պատճառով ժամանակավորապես կդադարեցվի միկրոավտոբուսային թիվ 9, 14 և 38 երթուղիների աշխատանքը։
2012 թվականի ապրիլի 24-ին, Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվան ընդառաջ, կազմակերպվում է անվճար տրանսպորտային սպասարկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար։ Այս ծառայությունը կիրականացվի <<Հրազդան>> մարզադաշտի մոտակայքից մինչև հուշահամալիր՝ երեք երթուղիներով, ժամը 08:30-ից մինչև 22:00-ն։ Այս որոշումը կայացվել է Երևանի քաղաքապետի՝ <<Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին>> 2012 թվականի ապրիլի 16-ի որոշման համաձայն։
Երևանի քաղաքապետի կարգադրությամբ՝ Ամանորի տոնական օրերին բնակչության տրանսպորտային սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով երկարացվել է Երևանի մետրոպոլիտենի և ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի աշխատանքի տևողությունը։ 2011 թվականի դեկտեմբերի 31-ին աշխատանքի ավարտը սահմանվել է 2012 թվականի հունվարի 1-ի ժամը 02:00-ը։ 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 8-ը ներառյալ՝ ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքի ավարտը սահմանվել է ժամը 24:00-ը։
Երթուղիների փոփոխություն
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը ժամանակավորապես դադարեցվում է «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երթուղու կանոնավոր աշխատանքը: Փոխարենը կկազմակերպվեն միայն ամանորյա տոնակատարությունների և կոլեկտիվ պատվերների շրջանակներում էքսկուրսիաներ: Լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են դիմել տուրիզմի զարգացման ծրագրերի բաժին: