Ուղեգծերի փոփոխություններ՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում
Հ.62 երթուղու սպասարկումից ընկերության հրաժարվելու պատճառով ս.թ. սեպտեմբերի 1-ից կդադարեցվի այդ երթուղու գործունեությունը։ Թբիլիսյան խճուղու և Քանաքեռ թաղամասի բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով կերկարացվի հ.21 երթուղին մինչև Քանաքեռի 13-րդ փողոց։ Մյուս ուղևորները կարող են օգտվել այլ երթուղիներից։