Հանրային քննարկումներ կանցկացվեն 2023 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, Սեբաստիա փողոց, 32 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենք)՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոց 27/9 և 23/23 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով՝ 099991155:
2023 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:30-ին, Երևան քաղաքի Ա.Արմենակյան փողոց հ. 272 հասցեում՝ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա Նորք-Մարաշ վարչական շրջան, Գ.Հովսեփյան փողոց 46/9, 46/7 և 202/20 հասցեներում նախատեսվող բնակելի շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով` 099991155:
2023 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ՝ օրակարգի առաջին հարցը վերաբերում է Երևանի քաղաքապետարանին։
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
Հոկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա «Անիպրեմիում դիվելփմենթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ադոնց փողոցի 19/4 և Տիգրանյան փողոցի 4 փակուղի 18/3 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկում (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության , ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ 2023 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:30-ին, Երևան քաղաքի Գայի պող., 19 հասցեում (Նոր Նորք վարչական շրջանի շենք) տեղի կունենան Նոր Նորք վարչական շրջան, Բագրևանդի փողոց հ.90/19 հողամաս, հ.88/21 հողամաս, հ.90/18 հողամաս, հ.88/20 հողամաս, հ.90/17 հողամաս, հ.88/19 հողամաս, հ.90/16 հողամաս, հ.88/18 հողամաս, հ.90/15 հողամաս, հ.88/5, հ.94/24, հ.92/24, հ.94/23, հ.92/23, հ.92/22, հ.94/22, հ.92/21, հ.94/21, հ.94/20, հ.92/4 հասցեում գտնվող հողամաս, հ.92/3 հասցեում գտնվող հողամաս, հ.88/2 հասցեում գտնվող հողամաս, հ.88/3 հասցեում գտնվող հողամաս, հ.88/4 հասցեում գտնվող հողամաս, հ.92 հասցեում գտնվող հողամաս, հ.92/1 հասցեում գտնվող հողամաս, հ.92/2 հասցեում գտնվող հողամաս, հ.84 հասցեում գտնվող հողամաս, հ.84/1 հասցեում գտնվող հողամաս, հ.84/2 հասցեում գտնվող հողամաս, հ.96 հասցեում գտնվող հողամաս, հ.96/1 հասցեում գտնվող թիվ 2 հողամաս, հ.96/2 հող, հ.96/4 հասցեում գտնվող հողամաս և հ.96/3 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 099991155:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ 2023 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Սեբաստիա փողոց, 32 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Էտալոն գրուպ 20» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Անդրանիկի 3/1 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ): Փասստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 099991155:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հանրային քննարկում կանցկացվի 2023 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ին, Մ. Խուդյակովի փողոց, 222 հասցեում (Ավան վարչական շրջանի շենք)։ Քննարկման առարկան «Սահակյանշին» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Ավան վարչական շրջանի Բաբաջանյան 3/3 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտն է։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՇՄՆ պաշտոնական կայքում և Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա «Կոնտակտ-Լույս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Ավան վարչական շրջանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան 3/28 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ինչպես նաև ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «Նոր Նորք միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի հիմնանորոգման բնապահպանական և սոցիալական կառավարման ծրագրի» նախագծի հանրային բաց լսում։ Լսումը կանցկացվի Գայի պողոտա 19 հասցեում, Նոր Նորք վարչական շրջանի շենքում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ կայքում կամ Կառավարական տուն 3, 361 սենյակ հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հանրային լսումներ կանցկացվեն «Նոր Նորքի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի հիմնանորոգման բնապահպանական և սոցիալական կառավարման ծրագրի» նախագծի քննարկման համար։ Լսումները տեղի կունենան սեպտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին, Գայի պողոտա 19 հասցեում։ Կենտրոնը կառուցվելու է Մոլդովական փողոց 35/22 հասցեում։ Առաջարկություններն ու դիտողությունները կարելի է ներկայացնել մինչև սեպտեմբերի 25-ը infospap@mlsa.am էլեկտրոնային հասցեով կամ Կառավարական տուն 3, 361 սենյակ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նախարարության կայքում կամ Կառավարական տուն 3, 361 սենյակում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Սեբաստիայի փողոցի 32 հասցեում կանցկացվի հանրային քննարկում՝ նվիրված Դ. Վարուժանի փողոցի հ28/1 հասցեում նախատեսվող բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։ Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին։ Լրացուցիչ հարցերի համար կարելի է զանգահարել 099991155 հեռախոսահամարով։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված Նորք-Մարաշ վարչական շրջանում նախատեսվող բազմաբնակարան շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Քննարկումը կանցկացվի Ա. Արմենակյան փողոց, հ. 272 հասցեում։ Փաստաթղթերին ծանոթանալու համար կարելի է զանգահարել 099991155 հեռախոսահամարով։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 11-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Օրակարգի նախագիծը ներառում է 33 կետ։
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
Հանրային քննարկում կանցկացվի 2023 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, Դավիթ Անհաղթ փողոցի 11 հասցեում։ Քննարկման առարկան է Մարտին Թորոսյանի կողմից ներկայացված նախագիծը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ. Մելիքյան փողոցի 3 հասցեում գտնվող հասարակական կառույցը բնակելիի վերակառուցման և երկու հարկի ավելացման վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարությունում՝ Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 11-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Օրակարգի նախագիծը ներառում է 19 կետ։
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
2023 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12:30-ին, Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային քննարկում՝ Ավան վարչական շրջանի Ն. Սաֆարյան փողոցի թիվ 14/15 հողամասում նախատեսվող կցաշար բնակելի տների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 099991155։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային քննարկում՝ «Գրին օրգանիկ» ՍՊԸ կողմից իրականացվող օրգանական թափոններից կենսագազի և պարարտանյութի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նշված հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 10:30-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, Թբիլիսյան խճուղի 20/20 հասցեում նախատեսվող բենզալցակայանի աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտին։ Քննարկումը կանցկացվի Դավիթ Անհաղթի փողոցի 11 շենքում։ Փաստաթղթերին ծանոթանալու համար կարելի է զանգահարել 099994222 հեռախոսահամարով։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 15:30-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ <<Ռենովեյշն Փրոջեքթ Մենեջմենթ Քամփնի>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամաս 235/3 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի տների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Քննարկումը կանցկացվի Տերյան փողոց 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 12:30-ին, տեղի կունենա հանրային քննարկում Արման Նահապետյանի կողմից ներկայացված՝ Արաբկիր վարչական շրջանի Ն. Տիգրանյան փողոցի 16 և 16.1 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Քննարկումը կանցկացվի Ն. Զարյան փողոց 27 հասցեում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեում գտնվող Շրջակա միջավայրի նախարարությունում։