Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի հ. 175 միջնակարգ դպրոցում մարտի 12-ին՝ ժամը 12:00-12։30-ի սահմաններում, կգործարկվի էլեկտրաշչակ։ Քաղաքացիներից ներողամտություն է հայցվում՝ հնարավոր անհանգստության համար։
Ծանուցում Արաբկիր վարչական շրջանի Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոցում էլեկտրաշչակի փորձնական գործարկման վերաբերյալ: Միջոցառումը տեղի կունենա 2026թ. մարտի 10-ին՝ ժամը 10:30-11:00-ն:
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով 2026 թվականի մարտի 7-ից Անաստաս Միկոյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Անաստաս Միկոյան փողոցում, Փիրումյանների փողոցից դեպի Եղվարդ ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մարտի 4-ին՝ ժամը 09:00-ից մինչև մարտի 5-ը՝ ժամը 09:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք փողոցների և թաղամասերի ջրամատակարարումը։ Վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի «Երևանի Զբոսաշրջության, սպասարկման, սննդի և արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ»-ում 2026 թվականի մարտի 3-ին՝ ժամը 12:00-13:00-ի սահմաններում, կգործարկվի էլեկտրաշչակ։ Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ հնարավոր անհանգստության համար։
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
2026 թվականի մարտի 2-ին, ժամը 12:00-ից 12:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի հ.69 մսուր-մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրաշչակ: Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը հնարավոր անհանգստության համար:
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 3-ից Մելիք Ադամյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Մելիք Ադամյան փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկից մինչև Մելիք Ադամյան 2 հասցե ընկած ճանապարհահատվածում կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Մարտի 2-ին՝ ժամը 14:00-ին «Արմսվիթ» ՍՊԸ-ում` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի 136 հասցեում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Միջոցառման ընթացքում՝ փետրվարի 26-ին փորձի ժամանակ, ժամը 14:00-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում և մարտի 2-ին՝ ժամը 14:00-ին գործարկվելու է ազդարարման շչակ:
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև 24:00-ն, կդադարեցվի ջրամատակարարումը Շենգավիթ վարչական շրջանի մի շարք փողոցներում և թաղամասերում։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Կաթնաղբյուր» պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով փետրվարի 10-ին՝ ժամը 20:00-ից մինչև փետրվարի 11-ը՝ ժամը 12:00-ն, կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի, Ավան վարչական շրջանի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ջրամատակարարումը:
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Համբարձումյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ՝ Բաղրամյան պողոտայից մինչև Գյուլբենկյան փողոց և Վաղարշյան փողոցից մինչև Փափազյան փողոց, ս.թ. հունվարի 24-ից՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։