Սույն որոշումը «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին տրամադրում է թույլտվություն Երևանում մեկ ավտոմատ ինքնասպասարկող սարք տեղադրելու համար 2026 թվականի օգոստոս ամսվա համար: Թույլտվությունը նախատեսված է շենքերից և շինություններից դուրս առևտրի կամ ծառայությունների մատուցման համար: Որոշումը նաև սահմանում է թույլտվության երկարաձգման ընթացակարգերը և վերահսկողության պատասխանատվությունները:
Սույն որոշումը վերաբերում է Արամ Մուրադյանին պատկանող ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետի երկարաձգմանը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այն նաև փոփոխություններ է կատարում պայմանագրի որոշ կետերում և տրամադրում է նոր հասցե՝ «Քըրք Քըրքորյան փողոց, հ.48/57»։
Գույքի կառավարումԱջափնյակ
Քաղաքապետի որոշումներ·3857-Ա·
Настоящее решение касается демонтажа металлической конструкции (вагон-дома), незаконно построенной на земельном участке, находящемся в муниципальной собственности, расположенном в конце участка по адресу ул. А. Сатяна, д. 32, административный район Ачапняк города Еревана. Конструкция была построена без права землепользования и соответствующего разрешения, обременяя муниципальный земельный участок. Решение предписывает не легализовывать конструкцию, демонтировать ее и освободить земельный участок от незаконного владения. Главе административного района Ачапняк поручено осуществить демонтаж при содействии соответствующих муниципальных департаментов. Расходы, связанные с демонтажом, подлежат взысканию с виновного лица. Решение также предусматривает меры по поддержанию общественного порядка во время демонтажа и назначает ответственных за надзор.
Գույքի կառավարումԱջափնյակ
Քաղաքապետի որոշումներ·3856-Ա·
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ա.Սաթյան փողոցի հ.32 հողամաս հասցեի հարևանությամբ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա ապօրինի կառուցված մետաղական շինությունը (վագոն-տնակ) չի օրինականացվի։ Որոշվել է ապամոնտաժել շինությունը և ազատել հողամասը։ Ապամոնտաժման ծախսերը կբռնագանձվեն ինքնակամ կառույցն իրականացրած անձից։
ՔաղաքաշինությունԱջափնյակ
Քաղաքապետի որոշումներ·3858-Ա·
Որոշում՝ չօրինականացնելու և ապամոնտաժելու Աջափնյակ վարչական շրջանի Ա.Սաթյան փողոցի հ.34 հասցեի հարևանությամբ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում առանց թույլտվության ինքնակամ կառուցված մետաղական շինությունը (կրպակ)։ Հանձնարարվում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ ապամոնտաժել նշված շինությունը և ազատել հողամասը։ Առաջարկվում է ոստիկանությանը՝ ապահովել հասարակական կարգի պահպանումը։ Հանձնարարվում է ծախսերը բռնագանձել ինքնակամ կառույցն իրականացրած անձից։ Պատասխանատվությունը դրվում է քաղաքապետարանի վարչությունների և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա։
Գույքի կառավարումԱջափնյակ
Քաղաքապետի որոշումներ·3859-Ա·
Որոշումը վերաբերում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոց հ.20/3 հասցեի հարևանությամբ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ապօրինի կառուցված մետաղական կրպակի ապամոնտաժմանը և հողամասի ազատմանը։ Որոշումը հիմնված է ՀՀ օրենսդրության վրա, որը կարգավորում է ինքնակամ կառույցների օրինականացումը կամ քանդումը։ Այն նաև հանձնարարում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ ապամոնտաժման ծախսերը բռնագանձել կրպակը կառուցած անձից։
ՔաղաքաշինությունԱջափնյակ
Քաղաքապետի որոշումներ·3850-Ա·
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշումներով, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ. 463-Ն որոշման հավելվածով. 1. Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Մասիս Մարգարյանի հետ կնքել համաձայնագիր՝ Մարգարյան փողոցի հ.20/3 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակի զբաղեցրած 43.9քմ մակերեսով հողամասի համար, 2005 թվականի օգոստոսի 19-ին կնքված վարձակալության հ.3801 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները. 1) պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:». 2) պայմանագրի 4.2. ենթակետից հանել «այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն`» բառերը. 3) պայմանագրի 4.4 ենթակետից հանել «իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին.» բառերը. 4) պայմանագրի 5.5 ենթակետից հանել «և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու» բառերը. 5) պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7, 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ. «6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:». «6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ , ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից , որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված կամ դադարած՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի գ ենթակետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:». «6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումը իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ. ա . Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում, բ. Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում, գ. Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:». «6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.amև www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:». 6) պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8. Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության՝ կազմում է 16,809 (տասնվեց հազար ութ հարյուր ինը) ՀՀ դրամ (43.9քմx38,290x1%): Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 38,290 ՀՀ դրամ:». 7) պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «9. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:». 2. Մասիս Մարգարյանին պատկանող ավտոտնակին տրամադրել «Գ.Բաշինջաղյան փողոց, հ.174/10» հասցեն: 3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համա-պատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին: 4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: 5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։ 6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա: 7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Քաղաքապետի որոշումներ·3843-Ա·
Որոշում է կայացվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 5-րդ փողոցի վերջնամասում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում առանց իրավունքի կառուցված շինությունը չօրինականացնել և քանդել (ապամոնտաժել)։ Հանձնարարվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ քանդել նշված շինությունը և ազատել հողամասը։ Առաջարկվել է ոստիկանությանը՝ ապահովել հասարակական կարգի պահպանումը քանդման ընթացքում։ Հանձնարարվել է ծախսերը բռնագանձել ինքնակամ կառույցն իրականացրած անձից։ Կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է համապատասխան վարչությունների և շրջանի ղեկավարի վրա։
ՔաղաքաշինությունԱջափնյակ
Քաղաքապետի որոշումներ·3812-Ա·
Սույն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում Երևանի քաղաքապետի 2012 թվականի փետրվարի 20-ի հ.1759-Ա որոշումը։ Որոշումը վերաբերում է Հ.Շիրազի փողոցի հ.20 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետի երկարաձգմանը և դրանում փոփոխությունների կատարմանը։ Բացի այդ, Սուրեն Պողոսյանին փոխանցված ավտոտնակին տրամադրվում է «Հ.Շիրազի փողոց, հ.20/19» հասցեն։
Գույքի կառավարումԱջափնյակ
Քաղաքապետի որոշումներ·3821-Ա·
The Mayor's decision extends the lease agreement for the land plot occupied by the garage at Bashinjaghyan Street, 2nd lane, building 1, apartment 2, until September 1, 2031. The decision authorizes the head of the Ajapnyak administrative district to sign an agreement with Anna Martirosyan to extend the lease term and make amendments to the contract, specifically adding a clause extending the lease until September 1, 2031. The agreement is subject to state registration. The decision also outlines the appeal process and assigns responsibility for its execution and oversight.
Հող և կադաստրԱջափնյակ
Քաղաքապետի որոշումներ·3822-Ա·
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Պետրոս Պիճիմյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, 16-րդ թաղամասի հ.34 շենքի դիմաց գտնվող ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.01062026-01-0361 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին: 16-րդ թաղամասի հ.34 շենքի դիմաց գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1,190,782 ՀՀ դրամ:
Գույքի կառավարումԱջափնյակ
Քաղաքապետի որոշումներ·3791-Ա·
Սույն որոշմամբ Երևանի քաղաքապետը թույլատրում է Շիրազի փողոցի 47/1 հասցեին կից 17.10 քմ մակերեսով հողամասի ուղղակի վաճառքը Գոռ Թովմասյանին և Էդուարդ Հովհաննիսյանին՝ որպես ընդլայնում, կառուցապատման նպատակով։ Հողամասին տրամադրվում է նոր հասցե՝ Հ.Շիրազի փողոց, հ.47/4։ Որոշումը նաև սահմանում է հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները, ինչպես նաև լիազորում է քաղաքապետարանի համապատասխան վարչությանը կատարելու պետական գրանցման և առուվաճառքի պայմանագրի կնքման աշխատանքները։
Հող և կադաստրԱջափնյակ
Քաղաքապետի որոշումներ·3759-Ա·
Որոշմամբ օրինական է ճանաչվում Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Գ. Բաշինջաղյան փողոցի հ. 123/2 հասցեում Խաչիկ Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված 73.2 քմ մակերեսով բնակելի շինությունը։ Սեփականատիրոջ վրա դրվում է 324,789 ՀՀ դրամ օրինականացման վճարը 60-օրյա ժամկետում վճարելու պարտականություն։ Որոշման կատարման հսկողությունը հանձնարարված է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին։