2020 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենան հանրային քննարկումներ՝ նվիրված «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում նախատեսվող բազմաբնակարան համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նշված ՀԿ-ի գրասենյակում՝ Պ. Սևակի փողոց 8/2, 145 տարածք։
«Լուսի-Արեգ» ՍՊԸ-ն նախատեսում է Երևան քաղաքի Շիրակի փողոց 82 հասցեում շահագործել բանեցված մարտկոցների հավաքման և վերամշակման արտադրամաս։ Դրա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկումները տեղի կունենան 2020թ. փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին, նույն հասցեում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նշված հասցեում։
2020 թվականի հունվարի 27-ին, ժամը 11:00-ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի 32/3 հասցեում տեղի կունենա «Շինարտ Գրուպ» ՍՊԸ կողմից նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (099) 99 11 55 հեռախոսահամարով:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
«Բարի ազատամարտիկ» ՍՊԸ-ն նախատեսում է բազմաֆունկցիոնալ շենք կառուցել Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար 139 հասցեում։ Դրա շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները տեղի կունենան 2020 թվականի հունվարի 20-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի Դեմիրճյան 2 հասցեում։ Քննարկումները կանցկացվեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
«Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ-ն ներկայացրել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում Սպանդարյանի տուֆի և բազալտի հանքավայրի շահագործման նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ։ Հանրային քննարկումները տեղի կունենան 2020 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանում։ Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել 094-10-00-41 հեռախոսահամարով։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2017 թվականի օգոստոսի 3-ին, ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի կունենան հանրային քննարկումներ՝ նվիրված «Էրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ-ի կողմից մշակված Երևանի կանաչ քաղաքի գործողությունների ծրագրի նախագծին և դրա շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատմանը։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նշված էլեկտրոնային փոստի հասցեով։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ինչպես Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքերում, ինչպես նաև Կայուն քաղաքային զարգացման ներդումային ծրագրի կայքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության որոշման համաձայն, 2017թ. հունիսի 16-ին, ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի 7-րդ հարկում տեղի կունենան Երևանի կանաչ քաղաքի գործողությունների ծրագրի նախագծի և դրա ռազմավարական բնապահպանական գնահատման վերաբերյալ երրորդ հանրային քննարկումները: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական (www.yerevan.am) կայքում: Մասնակցելու համար գրանցվել yerevan@am.ey.com հասցեով:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Էրնստ էնդ Յանգ» ՓԲ ընկերության Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի նախնական գնահատման հայտի և փորձաքննության նախնական փուլի վերաբերյալ հանրային քննարկումների մասին։ Քննարկումները տեղի կունենան 2016 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի 7-րդ հարկի նիստերի դահլիճում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում և Կոմիտասի 29 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2016 թվականի սեպտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Կոմիտաս 54/157 հասցեում տեղի կունենան «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ի Աջափնյակի դոլերիտային բազալտի հանքավայրի արդյունահանման ՇՄԱԳ հաշվետվության հանրային քննարկումները: Սա հանրային քննարկումների երրորդ փուլն է: Շահագրգիռ անձինք կարող են ծանոթանալ փաստաթղթերին և կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության հետ:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հանրային քննարկումներ կանցկացվեն Երևանի 3-րդ և 4-րդ կարգի վթարային բազմաբնակարան շենքերի խնդիրների լուծման ծրագրի հայեցակարգի նախագծի վերաբերյալ։ Առաջարկություններ և դիտողություններ կարելի է ներկայացնել մինչև 2015 թվականի օգոստոսի 25-ը։ Հանրային բաց լսումները տեղի կունենան 2015 թվականի օգոստոսի 25-ին, ժամը 17:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում մինչև 2015 թվականի օգոստոսի 21-ը։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հունիսի 7-ին, ժամը 16:00-ին, Թբիլիսյան խճուղի 43 հասցեում տեղի կունենան <<Երևան ԳԲԿ-2-ի D=720մմ կողմնատար գազատարի 4-րդ կմ-ում գտնվող հատվածի դուրս բերում սողանքի տարածքից>> աշխատանքային նախագծի և նրա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի <<ՇՄԱԳ>> բաժնի վերաբերյալ հասարակական լսումներ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 29-47-63 կամ 51-42-96 հեռախոսահամարներով:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
ՀՀ կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը պլանավորում են իրականացնել քաղաքային տրանսպորտի ծրագրեր Երևան քաղաքի երթևեկության շարժունակությունը բարելավելու և տրասնպորտային համակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով։ Ասիական զարգացման բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Երևանի քաղաքապետարանին հետևյալ աշխատանքներն իրականացնելու համար։ Մոտակա ժամանակներում առաջարկվում է իրականացնել հետևյալ չորս նախագծերը։ Դուք հրավիրված եք մասնակցելու հանրային խորհրդակցության, որտեղ կարող եք առավել մանրամասն տեղեկություններ ստանալ նշված նախագծերի վերաբերյալ և հնարավորություն կունենաք փոխանակել Ձեր կարծիքները և քննարկել Ձեզ հուզող հարցերը տեխնիկական թիմի հետ, մասնավորապես խնդիրը վերաբերում է շրջակա միջավայրի պաշտպանությանը։