2023 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված Նոր-Նորք վարչական շրջանի Հ. Հովհաննիսյան փողոց 21 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտին։ Քննարկումը կանցկացվի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։ Փաստաթղթերին ծանոթանալու համար կարելի է զանգահարել 099991155 հեռախոսահամարով։
2023 թվականի ապրիլի 7-ին, ժամը 14:30-ին, տեղի կունենա հանրային քննարկում «Սիմոնյան կրթական հիմնադրամ» ՀՄԴ-ի կողմից ներկայացված Կ. Հալաբյան փողոց թիվ 16/2 հասցեում նախատեսվող Ինժեներական եվ կիրառական գիտությունների համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտի վերաբերյալ։ Քննարկումը կանցկացվի Երևան, Արա Սարգսյան փողոց, 5 շենքում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՇՄՆ պաշտոնական կայքում կամ Բուզանդի 1/3 հասցեում։
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցի 26 շենքում տեղի կունենա «Լեքս տոբակո քամփնի» ՍՊԸ-ի ծխախոտի գործարանի վերազինման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության հանրային քննարկում։ Քննարկումը կանցկացվի 2023 թվականի ապրիլի 5-ին, ժամը 12:00-ին։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարությունում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
«ՍՄԱՐԹ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի և «ԵՐԵՎԱՆԻ ՌԵԼԵԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի կողմից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նախատեսվող արտադրական և վարչական շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 4-ին, ժամը 10:30-ին։ Քննարկումը կանցկացվի Դավիթ Անհաղթի փողոցի 11 շենքում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ 098443880 հեռախոսահամարով։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի մարտի 30-ին, ժամը 11:00-ին, Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամաս, 23/1 շենքում տեղի կունենա «Թրաստշին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Դավթաշեն վարչական շրջանի Ա. Միկոյան փողոց 107/4 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության կայքում կամ Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, տեղի կունենա ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ընկերության կողմից ներկայացված Երևանի քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում: Հանրային քննարկումը տեղի կունենա 2023թ. մարտի 22-ին, ժամը 11:00-ին:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի մարտի 23-ին, ժամը 11:00-ին, Ավան վարչական շրջանի շենքում տեղի կունենա «Սահակյանշին» ՓԲԸ կողմից ներկայացված բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում: Մանրամասների համար կարելի է զանգահարել 098443880 հեռախոսահամարով:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
«Գասպարյան և որդիներ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի 22 և 22/10 հասցեներում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում տեղի կունենա 2023թ. մարտի 16-ին, ժամը 12:00-ին, Դավիթ Անհաղթի փող., 11 շենքում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՇՄՆ պաշտոնական կայքում կամ Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի մարտի 9-ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի 235/3 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտին։ Քննարկումը կկազմակերպվի Տերյան փողոց 44 հասցեում։ Փաստաթղթերին ծանոթանալու համար կարելի է զանգահարել 099 991 155 հեռախոսահամարով։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի մարտի 10-ին, ժամը 10:30-ին, Գարեգին Նժդեհի 26 հասցեում կանցկացվի «ԱՐՄ ՇԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Թամանցիների 81 և 81/8 հասցեներում պահեստային շինությունների և պահեստ-ցուցասրահի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարությունում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
«Նաիրի հաուզ» ՍՊԸ և «Նաիրի» բժշկական կենտրոն ՓԲԸ կողմից Կենտրոն վարչական շրջան, Պարոնյան փողոց 21/11 և 22/12 1հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ) տեղի կունենա 2023թ. փետրվարի 21-ին՝ ժամը 12:30-ին, ք.Երևան, Տերյան փողոց 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական , ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.՝ 011/22-02-17:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 12:30-ին, Դավիթ Անհաղթ փողոց 11 հասցեում տեղի կունենա քաղաքացի Մարինա Մինասյանի կողմից Ռուբինյանց փողոց 27/16 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով 099 991 155 հեռախոսահամարով։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված «Առմա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Նոր Նորք վարչական շրջանի Մինսկի փողոց 89 հասցեում գտնվող մանկապարտեզը բնակելի համալիրի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտին։ Քննարկումը կանցկացվի Գայի պողոտա 19 հասցեում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Բուզանդի 1/3 հասցեում կամ շրջակա միջավայրի նախարարության կայքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Քննարկումը կանցկացվի Արաբկիր վարչական շրջանի Ն. Զարյան փողոցի 27 հասցեում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի փետրվարի 13-ին՝ ժամը 12:00-ին, Տերյան փողոց 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք) կանցկացվեն հանրային քննարկումներ՝ Կենտրոն վարչական շրջանի Ոսկերիչների փողոցի հ. 2/5, 2/7, 2/6 հասցեներում նախատեսվող հասարակական նշանակության շենքի աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով +374 99994222 հեռախոսահամարով։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծ. Իսակովի փողոցի 21 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ հասարակական համալիրի աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Քննարկումը կանցկացվի Սեբաստիայի փողոցի 32 հասցեում։ Մանրամասների համար կարելի է զանգահարել +374 99994222։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
«Էլիտ ռեզիդենս» ՓԲԸ-ն հրավիրում է հանրային քննարկումների՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Լենինգրադյան փողոց 23/18 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ։ Քննարկումները տեղի կունենան 2023 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 15:00-ին, Սեբաստիայի փողոց 32 հասցեում։ Փաստաթղթերին ծանոթանալու համար կարելի է զանգահարել +374 99 991155 հեռախոսահամարով։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 12:00-ին, Նուբարաշենի 9-րդ փողոց, տուն 4 հասցեում տեղի կունենա «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Նուբարաշեն վարչական շրջանի գոտևորման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարությունում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
«Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն հրավիրում է հանրային քննարկումների՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Դ. Վարուժանի փողոցի հ28/1 հասցեում նախատեսվող բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ։ Քննարկումները տեղի կունենան 2023 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, Սեբաստիայի փողոցի 32 հասցեում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով նշված հեռախոսահամարով։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի հունվարի 25-ին, ժամը 14:30-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված «Վերարտադրողական առողջության, պերինտալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 6/2 հասցեում հասարակական նշանակության շինության և երկհարկանի ավտոկայանատեղիի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Քննարկումը կանցկացվի Աջափնյակ վարչական շրջանի շենքում, Ա. Սարգսյան փ.5 հասցեում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Երևանի Բուզանդի 1/3 հասցեում գտնվող Շրջակա միջավայրի նախարարությունում։