2022 թվականի փետրվարի 22-ին, ժամը 11:00-ին, Գայի պողոտա 19 հասցեում (Նոր Նորք վարչական շրջանի շենք) տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված Նոր Նորք վարչական շրջանի Բագրևանդի 52/16 հասցեում նախատեսվող «Ինժեներական քաղաք»-ի Ինժեներական բիզնես շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում։
2022 թվականի փետրվարի 28-ին՝ ժամը 11:00-ին, Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 19 հասցեում տեղի կունենա «Լիկվոր» ՓԲԸ-ի կողմից Քոչինյան 7/1 հասցեում նախատեսվող «Դեղագործական արտադրության վերազինման» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 093 397 760 հեռախոսահամարով։
2022 թվականի փետրվարի 18-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենան հանրային քննարկումներ՝ նվիրված «ԱՓ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի կողմից Արաբկիր 39-րդ փողոց 1Ա և թիվ 2 հասցեներում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Քննարկումները կանցկացվեն համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 099991155 հեռախոսահամարով։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2022 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «Լուիզաս» ՍՊԸ-ի կողմից Նոր Նորք վարչական շրջանում բազմաֆունկցիոնալ առևտրի կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում։ Մասնակիցները կարող են ծանոթանալ փաստաթղթերին՝ զանգահարելով նշված հեռախոսահամարով։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2022 թվականի փետրվարի 4-ին՝ ժամը 12:00-ին, Դավթաշեն վարչական շրջանում տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված Անաստաս Միկոյան փողոցի 107/4 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատմանը։ Փաստաթղթերին ծանոթանալու համար կարելի է զանգահարել +37499994222 հեռախոսահամարով։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2022 թվականի փետրվարի 9-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա հանրային քննարկում «Շող-Մակ» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում, Արտաշատի խճուղի հ.2/14 հասցեում նախատեսվող արտադրական շենքի (կարի արտադրամաս) կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Մասնակցությունը կանցկացվի Գ. Նժդեհի փողոց, հ. 26 հասցեում։ Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել 099991155։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2022 թվականի փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին, Աջափնյակ վարչական շրջանի Ա. Սարգսյան փողոցի 5-րդ շենքում կանցկացվեն հանրային քննարկումներ «Նոր Դալմայի ջրանցքի» վերականգնման աշխատանքների վերաբերյալ՝ «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակներում։ Քննարկումները կանցկացվեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։ Նախագծային փաստաթղթերին և բնապահպանական նախնական գնահատման հայտին կարելի է ծանոթանալ «ՀԳՇՆ» ՍՊԸ-ում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2022 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 14:30-ին, Սասունցի Դավթի փողոցի 87 հասցեում կանցկացվեն հանրային քննարկումներ՝ նվիրված «Նորքի ջրանցքի» վերականգնման աշխատանքներին, որոնք իրականացվում են «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակներում։ Քննարկումները կանցկացվեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։ Նախագծային փաստաթղթերին և բնապահպանական նախնական գնահատման հայտին կարելի է ծանոթանալ «ՀԳՇՆ» ՍՊԸ-ում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2022 թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 11:00-ին, Դավթաշեն վարչական շրջանի շենքում տեղի կունենա «Դաշտի Քոմփանի» ՍՊԸ-ի կողմից Եղվարդի խճուղի հ.2/18 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 099991155:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2022 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա հանրային քննարկում Վրեժ Միլիտոսյանի կողմից ներկայացված Երևան քաղաքի Մալխասյանց փողոց հ.1/20, 1/21 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2022 թվականի հունվարի 24-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա «Էդմետ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Շիրակի 47/6 հասցեում ձեռնարկվող բանեցված մարտկոցների վերամշակման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում։ Մասնակցությունը կանցկացվի Գ. Նժդեհի փողոց 26 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2022 թվականի հունվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «Արծաթ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի 7/5, 7/7, 7/24 հասցեներում «Եռանդ» բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցապատման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Երևան քաղաքի ՇՄՆ-ում, Բուզանդի 1/3 հասցեում:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2022 թվականի հունվարի 12-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա Դավիթ Անհաղթ փողոց, 11 հասցեում գտնվող շենքում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Հաղթանակ» զբոսայգում նախատեսված պտտվող անիվ ատրակցիոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեում գտնվող Շրջակա միջավայրի նախարարությունում: