Երևանի քաղաքապետարանը հայտարարում է բաց մրցույթ՝ նվիրված 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի մշակմանը։ Մրցույթի պայմանները ներառում են հուշարձանի դիզայնի, նյութերի և տեղադրման վայրի մանրամասները։ Մրցույթային հանձնաժողովին ներկայացվող պարտադիր նյութերի ցանկը և լրացուցիչ պայմանները նույնպես նշված են։ Լավագույն աշխատանքի հեղինակը կպարգևատրվի 2 մլն դրամով։ Մրցութային առաջարկները պետք է ներկայացվեն մինչև 2020 թվականի հունվարի 15-ը։
«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում կիրականացվեն աշխատանքներ՝ ուղղված բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը։ Մասնավորապես, նախատեսվում է տանիքներում արևային ֆոտոէլեկտրական համակարգերի տեղադրում, մուտքերում էներգախնայող լուսավորության համակարգերի անցկացում, ինչպես նաև բակային լուսավորության լուսատուների փոխարինում։ Բացի այդ, էներգախնայող լուսատուներ կտրամադրվեն բազմաբնակարան շենքերի անապահով ընտանիքներին։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել դիմում-հայտը և պարտավորագիրը մինչև սեպտեմբերի 16-ը՝ ժամը 16:00-ն։
Հրապարակում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ, 2019 թվականի մարտի 18-ից 22-ը աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն՝ ուսումնասիրելու տրանսպորտային համակարգի կառուցվածքն ու աշխատանքը։ Այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել Պրահայի հանրային տրանսպորտի ընկերության, «Արիվա տրանսպորտ» մասնավոր օպերատորի, «Šcoda electric» ընկերության, Գրադեց Կարլով քաղաքի հանրային տրանսպորտի ընկերության, «IVECO BUS» ընկերության, EGAP-ի և CEB-ի, ինչպես նաև Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչների հետ։