Հայտարարություն Երևանի քաղաքապետարանը հրավիրում է շահագրգիռ անձանց՝ հասարակական հիմունքներով ընդգրկվելու Երևանի քաղաքապետին կից «Երիտասարդության հարցերի խորհրդի» կազմում։ Խորհրդի նպատակն է աջակցել երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, խթանել երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքին։ Դիմումները պետք է ներկայացվեն մինչև 2024 թվականի դեկտեմբերի 13-ը՝ ժամը 17:00-ն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն՝ Բյուզանդի 1/3 հասցեով։ Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, ինքնակենսագրական (CV), փորձառությունը հավաստող փաստաթղթեր, կրթությունն ու որակավորումը հավաստող փաստաթղթեր և մեկ լուսանկար 3X4 չափի։