Երևանի քաղաքապետարանը հայտարարում է բաց հրապարակային մրցույթ՝ Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզական կառույցի ճարտարապետական հայեցակարգի համար։ Մրցույթի նպատակն է ընտրել լավագույն և նպատակահարմար լուծումները, որոնք կբավարարեն մրցույթի պահանջներին։ Ընտրված առաջարկների հիման վրա կձևավորվի տեխնիկական առաջադրանք՝ կառույցի երկրորդ փուլի նախագծային աշխատանքների մրցույթի համար։
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ՝ ներհամայնքային ավտոբուսային երթուղիների սպասարկման իրավունքի ժամանակավոր հատկացման համար։ Մրցույթը վերաբերում է թիվ 3, 20, 97, 99 երթուղիներին։ Հայտերը ներկայացվում են հայտարարության հրապարակումից հետո 7 օրվա ընթացքում՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 3-ը, ժամը 18:00-ն։
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է բաց հրապարակային մրցույթ՝ հասարակական տրանսպորտում տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու համար։ Մրցույթի նպատակն է բարելավել ծառայության որակը, ապահովել տոմսերի վաճառքի թափանցիկություն, ավելացնել օգտվողների թիվը և եկամուտները։ Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ՝ Երևան համայնքի խնդիրների լուծմանն ուղղված երիտասարդական կազմակերպությունների նորարարական ծրագրերի ֆինանսավորման համար։ Մրցույթի նպատակն է ներգրավել համայնքի երիտասարդներին քաղաքին առնչվող խնդիրների լուծմանը։ Մրցույթին կարող են մասնակցել միայն իրավաբանական անձինք։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Համաձայն Երևանի քաղաքապետարանի հայտարարության՝ կազմակերպվում են հանրային քննարկումներ Երևան քաղաքի ավագանու որոշումների նախագծերի վերաբերյալ։ Շահագրգիռ անձինք կարող են մինչև 2021 թվականի նոյեմբերի 5-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները։ Բաց լսումները տեղի կունենան 2021 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի նոյեմբերի 8-ը ներկայացնել դիմում։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 5-ը տեղի կունենան հանրային քննարկումներ՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի մասին Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ։ Առաջարկություններ և դիտողություններ կարելի է ներկայացնել մինչև նոյեմբերի 5-ը։ Նոյեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, կանցկացվեն հանրային բաց լսումներ՝ Արգիշտիի փողոց 1 հասցեում։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 8-ը դիմում ներկայացնել։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Հանրային քննարկումներ են հրավիրվում Երևան քաղաքի ավագանու «ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» որոշման նախագծի վերաբերյալ։ Առաջարկություններ և դիտողություններ կարելի է ներկայացնել մինչև 2021 թվականի նոյեմբերի 5-ը։ Բաց լսումները տեղի կունենան 2021 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում մինչև 2021 թվականի նոյեմբերի 8-ը։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Հանրային քննարկման է դրվել «Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի հոկտեմբերի 24-ի N312-N որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։ Շահագրգիռ անձինք մինչև 2021 թվականի օգոստոսի 19-ը կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել էլեկտրոնային կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
ՀՀ Կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը իրականացնում են Երևան քաղաքի երթևեկության և տրանսպորտային համակարգի բարելավման ծրագիր, որի շրջանակներում կիրականացվի Երևան քաղաքում ավտոբուսների նոր հավաքակայանի կառուցումը Աշակունյաց - Շիրակ պողոտաների փոխհատման հատվածում, ինչպես նաև սեղմված բնական գազի լցակայանի կառուցումը Ջրվեժի ավտոբուսների հավաքակայանում։ Բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անձանց հրավիրում ենք մասնակցելու հանրային քննարկմանը, որի ընթացքում ծրագրի իրականացման սոցիալական ազդեցության գնահատման թիմի կողմից կներկայացվեն մանրամասն տեղեկություններ ծրագրի վերաբրեյալ։ Քննարկումների միջոցառման ընթացքում դուք հնարավորություն կունենաք ծրագիրն իրականացնող թիմի պատասխանատուների հետ քննարկել Ձեզ հուզող հարցերը, փոխանակել Ձեր կարծիքները:
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.74 երթուղու սպասարկման իրավունքի ժամանակավոր հատկացման համար։ Մրցույթի հայտերն ընդունվում են հայտարարության հրապարակումից հետո 7 օրվա ընթացքում (մինչև 26.04.2021թ., ժամը 18:00-ին)։ Փաթեթները բացվելու են 27.04.2021թ. ժամը 16:00-ին։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը հրավիրում է շահագրգիռ անձանց՝ հասարակական հիմունքներով, երկու տարի ժամկետով ընդգրկվելու Երևանի քաղաքապետին կից «Սպորտի և առողջ ապրելակերպի խորհրդի» կազմում։ Խորհրդի նպատակն է աջակցել Երևան համայնքի սպորտի և առողջ ապրելակերպի քաղաքականության մշակմանը և խթանել դրա իրականացմանը։ Թեկնածուները պետք է ունենան առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ սպորտի և առողջ ապրելակերպի բնագավառում։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ՝ Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության համար։ Մրցույթն անցկացվելու է 2021 թվականի ապրիլի 8-ին, ժամը 10:00-ին, Լենինգրադյան 16 հասցեում։ Հայտերի և փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է մարտի 31-ին, ժամը 18:00-ին։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Հանրային քննարկումներ կանցկացվեն Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ։ Մասնակիցները կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել մինչև 2021 թվականի փետրվարի 24-ը։ Փետրվարի 25-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենան հանրային բաց լսումներ՝ Արգիշտիի փողոց 1 հասցեում։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 23-ը ներկայացնել դիմում։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Հանրային քննարկումներ կանցկացվեն Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ։ Մասնակցությունը բաց է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։ Առաջարկություններ և դիտողություններ կարելի է ներկայացնել մինչև 2021 թվականի փետրվարի 24-ը։ Բաց լսումները տեղի կունենան 2021 թվականի փետրվարի 25-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում մինչև 2021 թվականի փետրվարի 23-ը։