Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին Երևանում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, Կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար կլինի անվճար, «Հաղթանակ» զբոսայգում կգործեն անվճար կարուսելներ և ատրակցիոններ, կանցկացվեն համերգներ և մրցույթներ։ Միջոցառումներ կանցկացվեն նաև Ազատության հրապարակում։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Մայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգին բացում է իր հերթական տարեշրջանը՝ երեխաների համար մուտքն անվճար է։ Այցելուներին սպասվում են թատերական և երաժշտական միջոցառումներ, բացօթյա տեղեկատվական ցուցադրություն կենդանիների կերակրմանը մասնակցելու և մասնագետներին հարցեր ուղղելու հնարավորությամբ, ինչպես նաև մրցույթներ և վիկտորինաներ երեխաների համար։ Մայիսի 1-ին նաև <<Հաղթանակ>> զբոսայգին կբացի իր տարեշրջանը՝ մինչև 10 տարեկան երեխաները 10:00-ից 13:00-ը կարուսելներից և ատրակցիոններից կօգտվեն անվճար։ Երեկոյան կկայանա համերգային ծրագիր՝ հայկական էստրադայի ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ օրը կեզրափակի հրավառությամբ։ Երևանյան մյուս այգիներում կլինեն փողային նվագախմբերի կատարումներ։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
2013 թվականի ապրիլի 19-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենան միջոցառումներ՝ նվիրված Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տարվան: Միջոցառումների շրջանակներում կանցկացվեն համերգներ, ցուցահանդեսներ, ֆիլմի ցուցադրում, ընդունելություններ և հանդիպումներ գրողների հետ: Միջոցառումները կտևեն մինչև ուշ երեկո:
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը մարտի 23-ին և 24-ին կազմակերպում է համաքաղաքային շաբաթօրյակ՝ մայրաքաղաքի փողոցներում, բակային տարածքներում, այգիներում և պուրակներում, հրապարակներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Քաղաքապետարանը կոչ է անում բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, պետական և հասարակական կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին, համատիրություններին՝ ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին։