Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից ժամանակավորապես կփոփոխվի երթևեկության կազմակերպումը Հալաբյան և Քըրքորյան փողոցների խաչմերուկում, ինչպես նաև Օրբելի և Կիևյան փողոցների խաչմերուկում։ Փոփոխությունները վերաբերում են երթևեկելի գոտիներից թույլատրվող շարժման ուղղություններին և լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմին։
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ֆուչիկի փողոցում։ Մասնավորապես` Ֆուչիկի փողոց 27/45 հասցեի հանդիպակաց ճանապարհահատվածից մինչև Ֆուչիկի 30 հասցեին հարակից ճանապարհահատված կանգառը կարգելվի։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դրոյի փողոց 4-րդ նրբանցքում: Մասնավորապես՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցք – Պարույր Սևակի փողոցի խաչմերուկից մինչև Դրոյի փողոց 4-րդ նրբանցք 25/3 հասցեին հարակից ճանապարհահատվածի երկու կողմերում կանգառը կարգելվի:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 30-ից երթևեկության փոփոխություն կկատարվի Անտառային փողոցում: Մասնավորապես` Անտառային և Լեռ Կամսարի փողոցների խաչմերուկից մինչև Անտառային 190 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սպենդարյան փողոցում: Մասնավորապես` Մոսկովյան փողոց 31/114 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածից դեպի Սպենդարյան – Ստեփան Զորյան փողոցների խաչմերուկ` երթևեկության ուղղության ձախակողմյան հատվածում կանգառը կարգելվի.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հովսեփ Էմինի փողոցում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 22-ից Հովսեփ Էմինի փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի: Միաժամանակ Հովսեփ Էմինի փողոցից մինչև Այգեկցու փողոց տանող ճանապարահատվածում կանգառը կարգելվի:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
2026 թվականի ապրիլի 17-ից Երևանի Ղազար Փարպեցու փողոցում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ։ Ղազար Փարպեցու փողոցի 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու և Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կդառնա միակողմանի, իսկ Արամի փողոցից Ղազար Փարպեցու փողոց մուտքը կարգելվի։ Բացի այդ, Ղազար Փարպեցու փողոցի 6 հասցեի հարակից ճանապարհահատվածից մինչև Ղազար Փարպեցու և Արամի փողոցների խաչմերուկ ուղղության ձախակողմյան հատվածում կանգառը կարգելվի։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հետիոտնի անվտանգ տեղաշարժը ապահովելու և տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով 2026 թվականի ապրիլի 17-ից Վաղարշյան փողոցում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը։ Մասնավորապես, Վաղարշյան 14/1 հասցեին հարակից հետիոտնային անցումը կապամոնտաժվի։ Հետիոտներին խորհուրդ է տրվում օգտվել Վաղարշյան և Հր. Քոչար կամ Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկներում գտնվող կարգավորվող անցումներից։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Սարյան և Տիտոգրադյան փողոցներում արդեն մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները: Այսօրվանից միջին նորոգման աշխատանքներ են սկսվել նաև Անտոն Քոչինյան- Բուզանդ խաչմերուկից մինչև Աբովյան-Բուզանդ խաչմերուկն ընկած հատվածում:
Հարգելի՛ քաղաքացիներ, ս.թ. ապրիլի 1-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ժամանակավորապես փակող ծածկոցները կհանվեն:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Ռուսթավելու փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի 2026 թվականի մարտի 27-ից՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Մասնավորապես, Ռուսթավելու փողոցում Ռուսթավելու – Ֆրիկի փողոցների խաչմերուկից դեպի Կոնդի փողոց 1/3 հասցեի ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով 2026 թվականի մարտի 20-ից կկատարվի փոփոխություն Արմենակ Արմենակյան փողոցում՝ մասնավորապես, Արմենակյան – Սերո Խանզադյան փողոցների խաչմերուկում արգելվելու է տրանսպորտային միջոցների հետադարձը:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով, ս.թ. մարտի 18-ից Մարգարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Մասնավորապես, Մարգարյան – Ֆուչիկ փողոցների հատման խաչմերուկից դեպի Հալաբյան փողոց, Մարգարյան փողոցի սկզբնամասում կանգառը կարգելվի։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով 2026 թվականի մարտի 17-ից Շրջանցիկ թունել փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Թբիլիսյան խճուղուց մինչև Շրջանցիկ թունել փողոցի 10/12 հասցե կանգառը կարգելվի, ինչպես նաև կանգառը կարգելվի Թբիլիսյան խճուղում՝ Շրջանցիկ թունել փողոցի խաչմերուկի հարակից տարածքում:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով 2026 թվականի մարտի 7-ից Անաստաս Միկոյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Անաստաս Միկոյան փողոցում, Փիրումյանների փողոցից դեպի Եղվարդ ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 3-ից Մելիք Ադամյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Մելիք Ադամյան փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկից մինչև Մելիք Ադամյան 2 հասցե ընկած ճանապարհահատվածում կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Համբարձումյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ՝ Բաղրամյան պողոտայից մինչև Գյուլբենկյան փողոց և Վաղարշյան փողոցից մինչև Փափազյան փողոց, ս.թ. հունվարի 24-ից՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 24-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ Պարոնյան - Ռուսթավելիի փողոցների խաչմերուկում (նախկին Դվին հյուրանոցի մոտ), Ռուսթավելիի փողոցի կողմից կարգելվի ձախ շրջադարձը.