Ապրիլի 8-ին, մինչև կեսօր, կդադարեցվի Երևանի ներհամայնքային 26, 38, 99 երթուղիների սպասարկումը՝ նոր ավտոբուսների զննման գործընթացի համար: Հայցվում է ներողամտություն պատճառված անհարմարությունների համար:
Հ.62 երթուղու սպասարկումից ընկերության հրաժարվելու պատճառով ս.թ. սեպտեմբերի 1-ից կդադարեցվի այդ երթուղու գործունեությունը։ Թբիլիսյան խճուղու և Քանաքեռ թաղամասի բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով կերկարացվի հ.21 երթուղին մինչև Քանաքեռի 13-րդ փողոց։ Մյուս ուղևորները կարող են օգտվել այլ երթուղիներից։
Համաքաղաքացիներին տեղեկացվում է, որ 2018 թվականի հունիսի 2-ից համար 12 ավտոբուսային երթուղին կսպասարկվի փոփոխված ուղեգծով՝ Հալաբյան փողոց – Եղվարդի խճուղի – Փիրումյան փողոց – Տիգրան Պետրոսյան փողոց – Զովունի գյուղ։ Հետադարձը կլինի նույն ուղեգծով։ Հայցվում է ներողամտություն պատճառված անհարմարությունների համար։
Երթուղիների փոփոխություն
Հայտարարություններ·
2018 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, կազմակերպվում է անվճար տրանսպորտային սպասարկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար։ Այն կգործի առավոտյան 08:30-ից մինչև երեկոյան 22:00-ն՝ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից։ Նախատեսված են երկու երթուղիներ՝ Թ.1 և Թ.2, որոնք կապահովեն տեղափոխումը դեպի հուշահամալիր և հետադարձը։
Երթուղիների փոփոխություն
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների պատճառով «Երևան Սիթի Տուր»-ը կգործի ոչ կանոնավոր երթուղով և կիրականացնի կարճատև շրջագայություններ հատուկ սակագնով։ Հոկտեմբերի 15-ին, «Երևանի կիսամարաթոն»-ի պատճառով, «Երևան Սիթի Տուր»-ը կգործի ժամը 15:00-ից՝ իրականացնելով կանոնավոր երթուղիներ։
Երթուղիների փոփոխություն
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից հենաշարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված՝ վերելակներով կահավորված 17 ավտոբուս կշահագործվի ներքաղաքային հասարակական տրանսպորտի 14, 20, 22 և 28 երթուղիներում։ Այս երթուղիների ընտրությունը համաձայնեցվել է հաշմանդամություն ունեցողների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ։ Ավտոբուսների կողային և դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ, ինչպես նաև փակցված են երթակարգավարական ծառայության հեռախոսահամարները՝ ավտոբուսի ժամանման մասին տեղեկություն ստանալու համար։
Երթուղիների փոփոխություն
Հայտարարություններ·
2017 թվականի մարտի 1-ից կդադարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային թիվ 14 և թիվ 31Ա երթուղիների աշխատանքը՝ կապված երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու հետ։ Միկրոավտոբուսային թիվ 14 երթուղին փոխարինվել է ավտոբուսային թիվ 10 երթուղով, որը կշահագործվի նույն ուղեգծով։ Միկրոավտոբուսային թիվ 31Ա երթուղուց օգտվող ուղևորների սպասարկումն ապահովելու նպատակով, մասնավորապես Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում, մասնակիորեն փոփոխվել է ավտոբուսային թիվ 12 երթուղու ուղեգիծը։ Նոր Նորքի 4-րդ, 5-րդ զանգվածների տրանսպորտային սպասարկումը բարելավելու նպատակով ավտոբուսային թիվ 15 երթուղու ուղեգիծը երկարաձգվել է մինչև Նոր Նորքի 4-րդ զանգված՝ «Սիգարոն» գործարանի մոտ։
Երթուղիների փոփոխություն
Հայտարարություններ·
2017 թվականի փետրվարի 2-ից դադարեցվել է Երևանի թիվ 53 միկրոավտոբուսային երթուղու աշխատանքը՝ կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։ Այս երթուղին փոխարինվել է թիվ 4 ավտոբուսային երթուղով, որը կանցնի Ջրվեժից մինչև Վերին Չարբախ՝ նշված երթուղով։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն վարորդներ է հավաքագրում՝ թիվ 4 երթուղում շահագործվող «Բոգդան» մակնիշի ավտոբուսներում աշխատելու համար։
Երթուղիների փոփոխություն
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ 2016 թվականի դեկտեմբերի 15-ից դադարեցվելու է միկրոավտոբուսային հ.69 երթուղու սպասարկումը: Ուղևորներին առաջարկվում է օգտվել համար 8, 26, 53 և 63 ավտոբուսային երթուղիներից:
Երթուղիների փոփոխություն
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչների տրանսպորտային սպասարկման բարելավման մասին։ Այսօրվանից Գյուլիքեխվյան փողոցից թիվ 35 ավտոբուսային երթուղին կշահագործվի Բակունցի, Հովհաննիսյան փողոցներով մինչև «Սիգարոն» գործարան ուղեգծով, հետադարձը՝ նույն ուղղությամբ։
Երթուղիների փոփոխություն
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 29-ից դադարեցվում է թիվ 34 ավտոբուսային երթուղու շահագործումը՝ «Կարեն 96» ընկերության գործունեությունը կասեցնելու դատարանի վճռի պատճառով։ Բաբայան փողոցից մինչև Հր. Քոչար փողոցն ընկած հատվածի սպասարկումն ապահովելու համար թիվ 65 միկրոավտոբուսային երթուղու ուղեգծում կներառվի նաև այդ հատվածը։
Երթուղիների փոփոխություն
Հայտարարություններ·
2016 թվականի ապրիլի 24-ին, Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, կազմակերպվում է անվճար տրանսպորտային սպասարկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար։ Այն կիրականացվի «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08:30-ից մինչև 22:00-ն՝ երկու երթուղիներով։
Երթուղիների փոփոխություն
Հայտարարություններ·
Հունվարի 26-ից փոփոխություններ են կատարվում Երևանի որոշ ավտոբուսային երթուղիներում՝ ուղևորահոսքի նվազման պատճառով: Որոշ երթուղիներ կփոխարինվեն այլ երթուղիներով, կամ դրանց երթուղիները կերկարացվեն: Մասնավորապես, փոփոխությունները վերաբերում են թիվ 11, 15, 31, 51, 40 և 30 երթուղիներին: Փոփոխությունները կապված են ուղևորների տեղափոխման հարմարավետության հետ: Երթուղիների վերանայումը շարունակվում է, և հանրությունը կտեղեկացվի հետագա փոփոխությունների մասին:
Երթուղիների փոփոխություն
Հայտարարություններ·
2013 թվականի ապրիլի 24-ին, Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, կազմակերպվում է անվճար տրանսպորտային սպասարկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար։ Այս ծառայությունը կիրականացվի <<Հրազդան>> մարզադաշտին հարող տարածքից ժամը 08:30-ից մինչև 22:00-ն՝ երեք երթուղիներով։ Այս միջոցառումը կազմակերպվում է Երևանի քաղաքապետի համապատասխան որոշման համաձայն։
Երթուղիների փոփոխություն
Հայտարարություններ·
Հայտարարություն Երևան քաղաքի ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիների համարների փոփոխության վերաբերյալ՝ համաձայն հաստատված երթուղային նոր ցանցի։ Փոփոխությունները ներկայացված են աղյուսակում՝ ըստ հին և նոր համարների։
Երթուղիների փոփոխություն
Հայտարարություններ·
Հուլիսի 26-ին, օրվա առաջին կեսին, թիվ 37, 57, և 77 միկրոավտոբուսային երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղևորների սպասարկումը՝ մրցույթ անցկացնելու հետևանքով։
Երթուղիների փոփոխություն
Հայտարարություններ·
Մրցույթը, որը պետք է տեղի ունենար հուլիսի 6-ին, տեղափոխվել է հուլիսի 10-ին՝ կապված հանգստյան օրերի հետ։ Հուլիսի 10-ին կայանալիք մրցույթի պատճառով ժամանակավորապես կդադարեցվի միկրոավտոբուսային թիվ 9, 14 և 38 երթուղիների աշխատանքը։
Երթուղիների փոփոխություն
Հայտարարություններ·
2012 թվականի ապրիլի 24-ին, Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվան ընդառաջ, կազմակերպվում է անվճար տրանսպորտային սպասարկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար։ Այս ծառայությունը կիրականացվի <<Հրազդան>> մարզադաշտի մոտակայքից մինչև հուշահամալիր՝ երեք երթուղիներով, ժամը 08:30-ից մինչև 22:00-ն։ Այս որոշումը կայացվել է Երևանի քաղաքապետի՝ <<Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին>> 2012 թվականի ապրիլի 16-ի որոշման համաձայն։
Երթուղիների փոփոխություն
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետի կարգադրությամբ՝ Ամանորի տոնական օրերին բնակչության տրանսպորտային սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով երկարացվել է Երևանի մետրոպոլիտենի և ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի աշխատանքի տևողությունը։ 2011 թվականի դեկտեմբերի 31-ին աշխատանքի ավարտը սահմանվել է 2012 թվականի հունվարի 1-ի ժամը 02:00-ը։ 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 8-ը ներառյալ՝ ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքի ավարտը սահմանվել է ժամը 24:00-ը։
Երթուղիների փոփոխություն
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը ժամանակավորապես դադարեցվում է «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երթուղու կանոնավոր աշխատանքը: Փոխարենը կկազմակերպվեն միայն ամանորյա տոնակատարությունների և կոլեկտիվ պատվերների շրջանակներում էքսկուրսիաներ: Լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են դիմել տուրիզմի զարգացման ծրագրերի բաժին: