Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների պատճառով «Երևան Սիթի Տուր»-ը կգործի ոչ կանոնավոր երթուղով և կիրականացնի կարճատև շրջագայություններ հատուկ սակագնով։ Հոկտեմբերի 15-ին, «Երևանի կիսամարաթոն»-ի պատճառով, «Երևան Սիթի Տուր»-ը կգործի ժամը 15:00-ից՝ իրականացնելով կանոնավոր երթուղիներ։
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից հենաշարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված՝ վերելակներով կահավորված 17 ավտոբուս կշահագործվի ներքաղաքային հասարակական տրանսպորտի 14, 20, 22 և 28 երթուղիներում։ Այս երթուղիների ընտրությունը համաձայնեցվել է հաշմանդամություն ունեցողների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ։ Ավտոբուսների կողային և դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ, ինչպես նաև փակցված են երթակարգավարական ծառայության հեռախոսահամարները՝ ավտոբուսի ժամանման մասին տեղեկություն ստանալու համար։
Երթուղիների փոփոխություն
Հայտարարություններ·
2017 թվականի մարտի 1-ից կդադարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային թիվ 14 և թիվ 31Ա երթուղիների աշխատանքը՝ կապված երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու հետ։ Միկրոավտոբուսային թիվ 14 երթուղին փոխարինվել է ավտոբուսային թիվ 10 երթուղով, որը կշահագործվի նույն ուղեգծով։ Միկրոավտոբուսային թիվ 31Ա երթուղուց օգտվող ուղևորների սպասարկումն ապահովելու նպատակով, մասնավորապես Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում, մասնակիորեն փոփոխվել է ավտոբուսային թիվ 12 երթուղու ուղեգիծը։ Նոր Նորքի 4-րդ, 5-րդ զանգվածների տրանսպորտային սպասարկումը բարելավելու նպատակով ավտոբուսային թիվ 15 երթուղու ուղեգիծը երկարաձգվել է մինչև Նոր Նորքի 4-րդ զանգված՝ «Սիգարոն» գործարանի մոտ։
Երթուղիների փոփոխություն
Հայտարարություններ·
2017 թվականի փետրվարի 2-ից դադարեցվել է Երևանի թիվ 53 միկրոավտոբուսային երթուղու աշխատանքը՝ կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։ Այս երթուղին փոխարինվել է թիվ 4 ավտոբուսային երթուղով, որը կանցնի Ջրվեժից մինչև Վերին Չարբախ՝ նշված երթուղով։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն վարորդներ է հավաքագրում՝ թիվ 4 երթուղում շահագործվող «Բոգդան» մակնիշի ավտոբուսներում աշխատելու համար։