Հուլիսի 16-ին, ժամը 09:30-ից մինչև 11:00-ն, Երևանի կենտրոնական փողոցներում կանցկացվի «Երևանյան գունազարդ վազք» վազքարշավը։ Վազքարշավի անցկացմանը զուգահեռ, նշված ժամանակահատվածում կփակվեն Հանրապետության հրապարակը, Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան, Իսահակյան, Նալբանդյան փողոցները և Մեսրոպ Մաշտոցի պողոտայի մի հատվածը։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հուլիսի 7-ին, ժամը 13:00-ին Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում տեղի կունենա մամուլի ասուլիս։ Միջոցառմանը մասնակցելու են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը։ Բանախոսները կներկայացնեն հուլիսի 9-16-ը մայրաքաղաքում անցկացվելիք «Ոսկե Ծիրան» 14-րդ կինոփառատոնով նախատեսված միջոցառումների ծրագիրը։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Սույն թվականի հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 30-ը ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնից մինչև Մ. Խորենացու փողոցի հատման վայրի երթևեկելի հատվածի մի մասը՝ ինժեներական ենթակառուցվածքների փոփոխման աշխատանքներով պայմանավորված:
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
«Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակներում, հուլիսի 1-ին, ժամը 19:30-ից 23:00-ն Ազատության հրապարակում կանցկացվի «Երևանյան ռոք» համերգային ծրագիրը։ Համերգին ելույթ կունենան «էմ Փի Ռեյ», «Նեմրա», «Ռոզեն Թալ» և «Ադանա» ռոք խմբերը։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Հարգելի համաքաղաքացիներ, ներկայում, ՀՀ ԱԻՆ տվյալներով, մայրաքաղաքի կանաչապատ տարածքներում առկա է հրդեհավտանգ իրավիճակ: Սույնը հաշվի առնելով՝ խստիվ արգելվում է չոր խոտն այրելը: Տեղեկացնում ենք, որ, հունիս ամսվա համար անսովոր բարձր ջերմաստիճանով պայմանավորված, ավելացել են Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներին մատակարարվող ոռոգման ջրի ծավալներն ու ջրելու հաճախականությունը: Շենգավիթ, Ավան, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանների առանձին հատվածներում ոռոգումն իրականացվում է նաև խորքային հորերից մղվող ջրով: Միաժամանակ մայրաքաղաքում առկա սիզամարգային և խոտածածկ տարածքներում շարունակվում են խոտհնձի աշխատանքները, որոնք արագացնելու անհրաժեշտության մասին պատշաճ իրազեկվել են համապատասխան տարածքների սեփականատերերը, ինչպես նաև այգիների և պուրակների վարձակալները:Հարկ է նշել, որ Երևանում հրդեհավտանգ տարածքներ են համարվում հատկապես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի, Եռաբլուրի, «Փարոս»-ի, Հրազդանի կիրճի, Հաղթանակի և Օղակաձև զբոսայգիների անտառագոտիները:Մեր համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
Հայտարարություններ·
«Խոսող խաղալիք» մանկական 4-րդ փառատոնը տեղի կունենա հունիսի 30-ին, ժամը 11:00-21:00-ն Միսաք Մանուշյանի անվան պուրակում։ Բացումը կլինի 11:00-ին՝ տիկնիկների ցուցահանդեսով։ Մանուկներին կդիմավորեն հեքիաթների հերոսները, մուլտֆիլմերի կերպարները և ծաղրածուները։ Փառատոնի ընթացքում երեխաներին սպասվում են անակնկալներ։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և անդամներ Մարինա Խաչատրյանը և Սոնա Աղեկյանը նախաձեռնում են հանդիպումներ և քննարկումներ Երևանի 12 վարչական շրջաններում՝ երևանցիների հետ։ Հանդիպումները տեղի կունենան 2017 թվականի հուլիսի 3-ից մինչև հուլիսի 19-ը, ժամը 12:00-14:00-ն։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է բաց մրցույթ՝ հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի նախագծի համար։ Հուշարձանը նախատեսվում է տեղադրել Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում։ Մրցույթի հաղթողը կստանա հուշարձանը իրականացնելու իրավունք։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
2017 թվականի հունիսի 16-ին ժամը 11:00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.1) 2) 3) 4) 5) 6) 7) Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունիսի 12-ի թիվ 1991-Ա որոշմամբ.
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
2017 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի շենքում տեղի կունենա Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Մասնակիցները կքննարկեն ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման, Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր, մշտական հանձնաժողովների կազմավորման, նախագահների և նրանց տեղակալների առաջադրման, ինչպես նաև հերթական նիստի գումարման օրվա սահմանման հարցերը։
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
Հունիսի 3-ից 5-ը Տերյան փողոցի Արամի և Պուշկինի փողոցների հատման ճանապարհահատվածում կդադարեցվի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը՝ Տերյան 5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի վրա բետոնալցման աշխատանքների կազմակերպման ընթացքում անվտանգության նորմերը պահպանելու համար։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության որոշման համաձայն, 2017թ. հունիսի 16-ին, ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի 7-րդ հարկում տեղի կունենան Երևանի կանաչ քաղաքի գործողությունների ծրագրի նախագծի և դրա ռազմավարական բնապահպանական գնահատման վերաբերյալ երրորդ հանրային քննարկումները: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական (www.yerevan.am) կայքում: Մասնակցելու համար գրանցվել yerevan@am.ey.com հասցեով:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցն անցնում է ամառային աշխատակարգի։ Այսուհետև փողոցները, բակերը, այգիները և պուրակները կլուսավորվեն մինչև գիշերը ժամը 01:00-ը։
Օբյեկտի գործարկում
Հայտարարություններ·
2017 թվականի մայիսի 30-ին, ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 4-րդ նիստը՝ նախագծված օրակարգով։
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
Համաձայն Երևանի քաղաքապետի որոշման՝ սահմանվել է քաղաքացիների ընդունելության ժամանակացույց, որը կիրականացվի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից։ Սա նախատեսված է մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու և բարձրացված հարցերին արագորեն արձագանքելու նպատակով։ Ժամանակացույցը ներառում է ընդունելության օրերը, ժամերը և պատասխանատու պաշտոնատար անձանց։
Հայտարարություններ·
Հայտարարություն
Այլ
Հայտարարություններ·
Հայտարարություն՝ ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված մայիսի 9-ին, ժամը 06:00-ից մինչև 10:00-ն Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից Գլինկայի փողոց ընկած հատվածը ժամանակավորապես փակ կլինի:
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հաշվի առնելով, որ մայիսի 8-ը ոչ աշխատանքային օր է, Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչությունը քաղաքացիներին կընդունի մայիսի 11-ին՝ 16:00-18:00-ն, իսկ կոմունալ տնտեսության վարչությունը՝ մայիսի 12-ին՝ 16:00-18:00-ն՝ Արգիշտի 1 հասցեում։
Այլ
Հայտարարություններ·
Մայիսի 5-ին ժամը 21:30-ից մինչև մայիսի 6-ի 07:00-ն Մյասնիկյան պողոտայի ուղետարից մինչև Հերացի փողոցն իջնող միակողմանի ճանապարհահատվածը կփակվի ասֆալտապատման աշխատանքների պատճառով։ Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին ժամը 22:00-ից մինչև հաջորդող օրերի ժամը 07:00-ն կլինի երթևեկության միակողմանի փակում՝ ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված։ Այլընտրանքային երթևեկության համար առաջարկվում են Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։