Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Արտյոմ Հակոբյանի՝ ավագանու անդամի լիազորությունները:
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է հանրային քննարկման՝ Ազատության պողոտա հ.1/46 և հ1/43 հասցեներում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Քննարկումը տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին, Ն. Զարյան փողոցի 27 հասցեում (Արաբկիր վարչական շրջանի շենք)։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2021 թվականի օգոստոսի 10-ին, ժամը 11:00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով. 1) 2) 3) 4) Երևանի քաղաքապետարան: Նիստը գումարվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետի և Երևանի քաղաքապետի 2021 թվականի օգոստոսի 6-ի թիվ 2744-Ա որոշման հիման վրա:
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
Հանրային քննարկման է դրվել «Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի հոկտեմբերի 24-ի N312-N որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։ Շահագրգիռ անձինք մինչև 2021 թվականի օգոստոսի 19-ը կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել էլեկտրոնային կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Հռիփսիմե Հունանյանի՝ ավագանու անդամի լիազորությունները:
Կադրեր և նշանակումներԿենտրոն
Հայտարարություններ·
Հանրային քննարկումներ կանցկացվեն 2021 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին, ք. Երևան, Տերյան փ. 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք)՝ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու տարածքում գրականության և մոմի վաճառակետի կառուցապատման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Մասնակցությունը հնարավոր է ըստ նշված կարգի։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
ՀՀ օրենքի համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով 2021թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 15:00-ին, ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա ք. Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղամասի 7/5, 7/7, 7/24 հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախագծի և նախնական գնահատման հայտի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ « ՎԻ ԻՔՍ ԿՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի գրասենյակում:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն, որը գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո, հավաքագրում է «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և համապատասխան փորձ ունեցող վարորդների՝ Երևանի ներհամայնքային ավտոբուսային երթուղիներում աշխատելու համար։ Ցանկացողները կարող են դիմել ընկերությանը Թևոսյան 5 հասցեով կամ զանգահարել 011674420 հեռախոսահամարով։
Այլ
Հայտարարություններ·
«Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ն ներկայացրել է բնակելի թաղամասի կառուցապատման և անտառ-պուրակի ստեղծման նախագիծ, որի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկում տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 5-ին, ժամը 11:00-ին, Երևանի Ա. Սարգսյան 5 հասցեում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նշված հասցեում կամ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հանրային քննարկում կանցկացվի 2021 թվականի օգոստոսի 4-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Դ. Անհաղթ փ. հ11 հասցեում (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենք)՝ քաղաքացի Դավիթ Աղաբեկյանի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ուլնեցի փողոց 45/5 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ ք. Երևան, Բուզանդի 1/3:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2021 թվականի հուլիսի 29-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ՝ նշված օրակարգով։
Հայտարարություններ·
«ՌԻԴ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։ Դրա վերաբերյալ հանրային քննարկում կանցկացվի 2021 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 11:00-ին, ք. Երևան, Տերյան փողոց հ.44 հասցեում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պաշտոնական կայքերում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հանրային քննարկումներ կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 30-ին, ժամը 11:00-ին, Երևանի Տերյան փողոցի 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք)՝ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու տարածքում գրականության և մոմի վաճառակետի կառուցապատման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ։ Մասնակիցները կարող են ծանոթանալ փաստաթղթերին Շրջակա միջավայրի նախարարության կայքում և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2021 թվականի հուլիսի 26-ին, ժամը 12:00-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցի 26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) կանցկացվի հանրային քննարկում՝ «Գրանդ քենդի» ՍՊԸ-ին պատկանող՝ Մասիսի 31 հասցեում գտնվող գործարանի վերազինման և շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 099 99 42 22։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
«Պար Սամ Եղբայրներ» ՍՊԸ-ի կողմից Էրեբունի վարչական շրջանում, Տ. Մեծի պողոտա 55 հասցեում, նախատեսվում է բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցում։ Համալիրը կներառի ստորգետնյա ավտոկայանատեղիներ, վերգետնյա հարկեր առևտրային տարածքներով, բիզնես կենտրոն, սննդի կետեր, ինչպես նաև կետային աշտարակներ, որոնցից ամենաբարձրը կունենա 20 հարկ։ Համալիրի տանիքը նախատեսվում է կանաչապատել։
Հրապարակում
Հայտարարություններ·
Հանրային քննարկումներ կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 22-ին, ժամը 11:00-ին, Սասունցի Դավթի փողոց, 87 հասցեում՝ Երևանի №71 մանկապարտեզի շենքի սեյսմիկ ամրության բարձրացման և հիմնանորոգման նախատեսվող աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ։ Քննարկումները կանցկացվեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նշված հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2021 թվականի հուլիսի 23-ին, ժամը 11:00-ին, Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցի 222 հասցեում կանցկացվի հանրային քննարկում «Հրաչ և Ռուբեն» ՓԲԸ-ի կողմից Աճառյան փողոց 37/1 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 099991155։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
«Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Նոր Նորք վարչական շրջանի գոտևորման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում տեղի կունենա 2021թ. հուլիսի 20-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Գայի պողոտա հ.19 հասցեում (Նոր Նորք վարչական շրջանի շենք): Քննարկումը կանցկացվի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 010 56 27 11:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Օհանյանի՝ ավագանու անդամի լիազորությունները:
Կադրեր և նշանակումներ
Հայտարարություններ·
Հանրային քննարկումներ կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 16-ին, ժամը 11:00-ին, Ա. Արմենակյան փողոցի 272 հասցեում (Նորք-Մարաշ վարչական շրջանի շենք)՝ Գ. Հովսեփյան փողոցի 24/28 և 56/11 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 012 211 001։