2026 թվականի փետրվարի 3-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային լսում։ Քննարկման առարկան է Դավիթ-Բեկի փողոցի 54/12-54/9 հասցեում նախատեսվող հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների և առաջարկությունների համար կարելի է դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
2026 թվականի փետրվարի 20-ին, ժամը 10:00-ին, տեղի կունենա «ՄԻԲՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ. 29/3 հասցեում ամբուլատոր պոլիկլինիկայի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ ներկայացնել բանավոր՝ լսումների ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
2026 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 11:00-ին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԶԵԹ ԻՔՍ ԳԱՐԱԺ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա 11 հասցեում հասարակական նշանակության շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2026 թվականի հունվարի 29-ին, ժամը 11:00-ին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՅԱՌԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտա 28/26 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2026 թվականի հունվարի 30-ին, ժամը 12:30-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ավտոկայանատեղիի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի կայքերում։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։