Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ հուլիսի 6-ին՝ ժամը 11:00-ին, Արգիշտիի 1 հասցեում գումարվելու է Երևանի ավագանու արտահերթ նիստ։ Ավագանու անդամները կարող են ստանալ նիստի օրակարգը և որոշման նախագծերը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։
Հայտնում ենք, որ 2009 թվականի հունիսի 18-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ, Երևանի ավագանու նստավայրում կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ օրակարգում ներառված հարցերը քննարկելու համար։
Սույնով տեղեկացնում ենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 7–ի հ.546–Ն և 547–Ն որոշումների՝ համապատասխանաբար Երևանի առաջին ավագանու առաջին նիստը գումարվելու է 2009 թվականի հունիսի 8-ին, ժամը 11:00–ին՝ Երևանի ավագանու նստավայրում՝ Արգիշտիի 1 հասցեում, իսկ Երևանի քաղաքապետի առաջին երդման արարողությունը՝ 2009 թվականի հունիսի 11-ին՝ նույն հասցեում, նույն ժամին։ Ավագանու առաջին նիստին և Երևանի քաղաքապետի առաջին երդման արարողությանը մասնակցելու համար ավագանու անդամների գրանցումը կատարվում է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կողմից՝ ժամը 10:00 - 11:00:
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
«Թեժ գիծ»-ը գործում է Երևանի քաղաքապետարանում՝ «Մեկ պատուհան» ծրագրի շրջանակներում։ Կարող եք զանգահարել աշխատանքային օրերին՝ 09:00-ից մինչև 18:00, 514-152 և 514-187 հեռախոսահամարներով։ Թեժ գծի միջոցով կարող եք հաղորդել ցանկացած տեղեկատվություն՝ ձեր գրությունների և դիմումների կատարման ժամկետների խախտումների, ինչպես նաև այլ թերությունների վերաբերյալ։
Այլ
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը մայիսի 9-ին, ժամը 15:00-ից 18:00-ն կազմակերպում է «Հաղթական հնչյուններ» խորագրով փառատոն՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին։ Միջոցառումը տեղի կունենա մայրաքաղաքի կենտրոնական 5 հատվածներում։