Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նանե Խաչատրյանի դիմումը, Դավիթ Անհաղթի փողոցի հ.3 շենքի հ.7 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.24092021-01-0224 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին: Դավիթ Անհաղթի փողոցի հ.3 շենքի հ.7 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1.599.041 ՀՀ դրամ: Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշումով, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով. 1. Լիազորել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Նանե Խաչատրյանի հետ կնքել համաձայնագիր՝ Դավիթ Անհաղթի փողոցի հ.3 շենքի հ.7 ավտոտնակի զբաղեցրած 21.4քմ մակերեսով հողամասի համար, 2005 թվականի օգոստոսի 23-ին կնքված հողամասի վարձակալության հ.4804 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ լրացումը. 1) պայմանագրում «Ժենիկ Բաբաջանյանը» բառերը փոխարինել «Նանե Խաչատրյանը» բառերով. 2) պայմանագրի 16-րդ կետը լրացնել, նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:». 3) պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 8. Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության՝ կազմում է 29 837 /քսանինը հազար ութ հարյուր երեսունյոթ/ ՀՀ դրամ /21.4քմ x 139.425 x 1%/: Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 139.425 ՀՀ դրամ: 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: 3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: 4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա: 5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը: ՏԻԳՐԱՆ Ա ՎԻՆՅԱՆ
Գույքի կառավարումՔանաքեռ-Զեյթուն
Քաղաքապետի որոշումներ·4063-Ա·
Որոշումը թույլտվություն է տրամադրում «Սոնա Բակլաչյան Թելմանի» Ա/Ձ-ին՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, Ռուբինյանց փողոցի հ.5 հասցեի դիմաց, ավտոմատ ինքնասպասարկող սարք տեղադրելու համար։ Թույլտվությունը տրվում է 2026 թվականի օգոստոս ամսվա համար, ընդ որում, եթե վճարվեն հաջորդ ամիսների տեղական վճարները, ապա թույլտվությունը կերկարաձգվի։ Որոշումը նաև հսկողություն է սահմանում գործունեության նկատմամբ և պատասխանատվություն է դնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա։
Գույքի կառավարումՔանաքեռ-Զեյթուն
Քաղաքապետի որոշումներ·3998-Ա·
Սույն որոշումը երկարաձգում է Կ. Ուլնեցու փողոցի 62 շենքի 16 ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այն նաև փոփոխում է պայմանագիրը՝ փոխելով վարձակալի անունը, թարմացնելով 16-րդ կետը՝ երկարաձգման վերաբերյալ, հեռացնելով գույքի օտարման մասին կետը, ավելացնելով նոր կետեր (6.8-6.10)՝ մանրամասնելով վարձատուի՝ միակողմանի հրաժարվելու իրավունքը և ծանուցման ընթացակարգերը, վերանայելով 8-րդ կետը՝ տարեկան վարձավճարը սահմանելով 18,126 ՀՀ դրամ և մեկ քառակուսի մետրի համար կադաստրային արժեքը՝ 90.628 ՀՀ դրամ, փոփոխելով 9-րդ կետը՝ վարձավճարի ճշգրտումների և պայմանագրի դադարեցման ծանուցման ժամկետների վերաբերյալ, և ուղղելով 12-րդ կետի համարը։ Որոշումը նաև նշում է, որ արդյունքում առաջացած իրավունքը ենթակա է պետական գրանցման։
Գույքի կառավարումՔանաքեռ-Զեյթուն
Քաղաքապետի որոշումներ·3962-Ա·
Սույն որոշումը «Գևորգ Մաթևոսյան Արմանի» Ա/Ձ-ին տրամադրում է թույլտվություն Քանաքեռ-Զեյթունում, Ահարոնյան փողոցի հ.20/10 հասցեին կից, 2026 թվականի օգոստոս ամսվա համար՝ մեկ ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման համար։ Նշվում է, որ օգոստոս ամսվա տեղական վճարը կատարված է, և թույլտվությունը համարվում է երկարաձգված, եթե վճարումները կատարվեն հաջորդ ամիսների համար։ Առևտրի, ծառայությունների և գովազդի վարչությանը հանձնարարված է վերահսկել համապատասխան կանոնակարգերի կատարումը։
Գույքի կառավարումՔանաքեռ-Զեյթուն
Քաղաքապետի որոշումներ·3943-Ա·
Սույն որոշումը երկարաձգում է Երևանի Ազատության պողոտայի հ.14 շենքի հ.1 ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը։ Այն փոփոխում է պայմանագիրը՝ նոր վարձակալի մասին տեղեկատվություն ներառելու, վարձակալության ժամկետը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը երկարաձգելու և դադարեցման ընթացակարգերի ու վարձավճարի հաշվարկման վերաբերյալ կետերը թարմացնելու համար։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը լիազորված է ստորագրել փոփոխված պայմանագիրը, իսկ որոշման կատարման նկատմամբ հսկողությունը վերապահված է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալին։
Գույքի կառավարումՔանաքեռ-Զեյթուն
Քաղաքապետի որոշումներ·3918-Ա·
Սույն որոշումը երկարաձգում է ավտոտնակի կողմից զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը, կատարում է փոփոխություններ պայմանագրում՝ վերաբերող դադարեցման կետերին և վարձավճարի վճարմանը, և ավտոտնակին տրամադրում է նոր հասցե։ Այն նաև հանձնարարում է համապատասխան վարչություններին՝ թարմացնել գրանցամատյանի և ոստիկանության տվյալները։
Գույքի կառավարումՔանաքեռ-Զեյթուն
Քաղաքապետի որոշումներ·3927-Ա·
Սույն որոշումը երկարաձգում է Դրոյի փողոցի հ.6 շենքի հ.4 ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը։ Այն նաև ներմուծում է մի շարք փոփոխություններ պայմանագրում, ներառյալ փոփոխություններ կողմերում, վարձակալության ժամկետի երկարաձգում մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը, ինչպես նաև դադարեցման, ծանուցման ընթացակարգերի և վարձավճարի հաշվարկման վերաբերյալ կետերի փոփոխություններ։ Որոշումը նաև վերապահում է պատասխանատվություն դրա կատարման և վերահսկողության համար։
Գույքի կառավարումՔանաքեռ-Զեյթուն
Քաղաքապետի որոշումներ·3923-Ա·
Որոշումը լիազորում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանին՝ Կարինե Ալվրցյանի հետ կնքել համաձայնագիր՝ երկարաձգելու Զ. Քանաքեռցու փողոցի հ.54/4 շենքի հ.16 ավտոտնակի զբաղեցրած 26.3քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։ Պայմանագրում կփոխարինվի «Տիգրան Գասպարյանը» բառերը «Կարինե Ալվրցյանը» բառերով և կավելացվի նոր պարբերություն՝ պայմանագրի երկարաձգման մասին։
Գույքի կառավարումՔանաքեռ-Զեյթուն
Քաղաքապետի որոշումներ·3924-Ա·
Որոշումը վերաբերում է Վարշավյան փողոցի հ.2 շենքի բակում գտնվող օժանդակ կառույցի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետի երկարաձգմանը մինչև 2029 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այն նաև փոփոխություններ է կատարում պայմանագրում, մասնավորապես՝ փոխում է վարձակալի անունը, հստակեցնում է պայմանագրից միակողմանի հրաժարվելու կարգը և սահմանում է տարեկան վարձավճարի չափը։ Բացի այդ, օժանդակ կառույցին տրամադրվում է նոր հասցե՝ Վարշավյան փողոց, հ.2/21։
Գույքի կառավարումՔանաքեռ-Զեյթուն
Քաղաքապետի որոշումներ·3829-Ա·
The decision extends the lease term for a land plot occupied by garage no. 11 in building no. 14/1 on Droi Street, and makes amendments to the contract. The lease agreement, originally signed on August 19, 2005, is extended until September 1, 2031. Changes include updating the names of the lessees, modifying clauses related to property alienation and termination of the contract, and adjusting the annual rent and cadastral value. The decision also authorizes the head of the Kanaker-Zeytun administrative district to sign the agreement and assigns oversight of the execution to the First Deputy Mayor.